ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ․․․
«Քվանտ» վարժարանի միջին և ավագ դասարանների աշակերտների համար դասերի սկիզբը ազդարարվեց սեպտեմբերի 6-ին, չնայած մինչ այդ արդեն ուսումնական գործընթացը իր լայն իրավունքների մեջ էր։
Ուստարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորական ուղերձով ու մաղթանքներով հանդես եկան ոչ միայն տնօրենության ներկայացուցիչները, այլ նաև տարբեր տարիների շրջանավարտներ, աշակերտներ։
Ամփոփելով նախորդ ուստարվա ընթացքում արձանագրված փայլուն արդյունքները՝ տնօրենության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս տարին ևս վարժարանի ու քվանտականների համար աչքի կընկնի հարուստ ավարով ու լրջագույն նվաճումներով։
Ուրախալի էր այն, որ վարժարան էր այցելել մեր լավագույն սաներից մեկը՝ Հայկ Սարիբեկյանը՝ մարդ, որ վարժարանում ստացած գերազանց գիտելիքների շնորհիվ հնարավորություն է ստացել ոչ միայն փայլելու միջազգային օլիմպիադաներում, այլև իր ուսումնառությունը շարունակելու աշխարհի մի քանի առաջատար համալսարաններում (MIT, Օքսֆորդի համալսարան)։ Չափազանց հուզիչ ու տպավորիչ էր նրա ելույթը։ Նույնքան ազդեցիկ էին նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտներ Սերինե Նազարյանի ու Կարլեն Ավագյանի, նույն ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Աննա Մոսոյանի, աշակերտական խորհրդի նախագահի ելույթները։
Վարժարանի հիմնի հնչյունների ուղեկցությամբ աշակերտները գնացին դասարաններ։
ՈՒժ և կորով բոլոր քվանտականներին, որ կարողանան դիմագրավել ուստարվա ընթացքում ի հայտ եկած բոլոր փորձություններին։
2022
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՅՍՊԵՍ․․․
Սեպտեմբերմեկյան աշխույժ ու տոնական տրամադրությունները գերիշխող են նաև «Քվանտ» վարժարանում...
2022
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Աշնանային վերաքննությունները բոլոր առարկաներից և հայ գրականության քննությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-4-ը ընկած ժամանակահատվածում՝ ըստ հետևյալ ժամանակացույցի։
2022
Հայտարարություն
«Քվանտ» վարժարանում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 29-ից այն աշակերտների համար, ովքեր չեն մասնակցել ամառային ռազմամարզական հավաքներին.
8-րդ և 9-րդ դասարան ----------------- օգոստոսի 29-31 ՝ ժամը 9.00-13.00
10-րդ, 11-րդ և 12-րդ դասարան -------------- օգոստոսի 29-31՝ ժամը 13.30-17.30
Կից ներկայացնում ենք աշակերտների ցուցակը ըստ դասարանների.
2022
ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ․․․
«Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը սրբորեն հետևում է բացառիկ քվանտականների օրինակին և շարունակում է նրանց լավագույն ավանդույթները...
2022
ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԻՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿՈՎ․․․
«Քվանտ» վարժարանի 2014-15 ուստարվա շրջանավարտ Ալբերտ Գևորգյանը միջազգային ասպարեզում շարունակում է իր օլիմպիական հաղթարշավը նաև վարժարանն ավարտելուց հետո...
2022
ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ
«Քվանտ» վարժարանը մշապես կարևորել է բարեգործական նպատակներով իրականացվող նախաձեռնությունները և ոչ միայն մասնակցել, այլև շատ դեպքերում ինքն է կազմակերպել նմանատիպ միջոցառումներ...
2022
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՕՐՎԱ ՀԵՐՈՍԸ ․․․
«Քվանտ» վարժարանի տնօրենությունը և ուսուցչական ողջ կազմը...
2022
ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ․․․
Ուսումնական տարվա ավարտը նշանավորվեց ևս մեկ հաղթանակով։ Այն կերտողը վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանն է...
2022
ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ՀԱՃԵԼԻ ՀԱՆԳԻՍՏԸ․․․
Ս․թ․ հուլիսի 13-15-ը «Քվանտ» վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնական կենտրոնի հյուրընկալ հարկի տակ․․․
2022
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ…
«Քվանտ» վարժարանը ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար մշտապես գործուն քայլեր է ձեռնարկում՝ չափազանց կարևորելով միջազգային կրթական փորձը և համագործակցությունը համաշխարհային կրթական հեղինակավոր կառույցների հետ...
2022
ՔՎԱՆՏԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ․․․
2018-2019 ուստարվա համար ընդունելությունը «Քվանտ» վարժարանում արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին...
2022