08.09.2022
«Քվանտ» վարժարանի 2014-15 ուստարվա շրջանավարտ Ալբերտ Գևորգյանը միջազգային ասպարեզում շարունակում է իր օլիմպիական հաղթարշավը նաև վարժարանն ավարտելուց հետո։
Սույն թվականի հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադա (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանների թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը արժանացել են ոսկե, մեկը՝ արծաթե մեդալների: Ոսկե մեդալ ստացած 3 մասնակիցներից մեկը հենց Ալբերտ Գևորգյանն է՝ «Քվանտ» վարժարանի «Օժտված երեխաներ-2009» մրցույթի հաղթողներից մեկը, ով իր օլիմպիական հաղթարշավը միջազգային ասպարեզում սկսել է շատ վաղ՝ բազմաթիվ անգամներ հպարտության ու բերկրանքի պահեր պարգևելով ինչպես հարազատ կրթօջախին և ուսուցիչներին, այնպես էլ հարազատներին ու ընկերներին։
Ջերմորեն շնորհավորենք վարժարանի լավագույն շրջանավարտներից մեկին՝ Ալբերտ Գևորգյանին՝ մաղթելով նրան նորանոր նվաճումներ։
Խորապես համոզված ենք, որ Ալբերտը իսկական քվանտականի իր կերպարով մշտապես բարձր կպահի թե՛ հարազատ կրթօջախի, թե՛ բուհի և թե՛ մեր երկրի ու ժողովրդի պատիվը։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |