08.09.2022
«Քվանտ» վարժարանի միջին և ավագ դասարանների աշակերտների համար դասերի սկիզբը ազդարարվեց սեպտեմբերի 6-ին, չնայած մինչ այդ արդեն ուսումնական գործընթացը իր լայն իրավունքների մեջ էր։
Ուստարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորական ուղերձով ու մաղթանքներով հանդես եկան ոչ միայն տնօրենության ներկայացուցիչները, այլ նաև տարբեր տարիների շրջանավարտներ, աշակերտներ։
Ամփոփելով նախորդ ուստարվա ընթացքում արձանագրված փայլուն արդյունքները՝ տնօրենության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս տարին ևս վարժարանի ու քվանտականների համար աչքի կընկնի հարուստ ավարով ու լրջագույն նվաճումներով։
Ուրախալի էր այն, որ վարժարան էր այցելել մեր լավագույն սաներից մեկը՝ Հայկ Սարիբեկյանը՝ մարդ, որ վարժարանում ստացած գերազանց գիտելիքների շնորհիվ հնարավորություն է ստացել ոչ միայն փայլելու միջազգային օլիմպիադաներում, այլև իր ուսումնառությունը շարունակելու աշխարհի մի քանի առաջատար համալսարաններում (MIT, Օքսֆորդի համալսարան)։ Չափազանց հուզիչ ու տպավորիչ էր նրա ելույթը։ Նույնքան ազդեցիկ էին նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտներ Սերինե Նազարյանի ու Կարլեն Ավագյանի, նույն ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Աննա Մոսոյանի, աշակերտական խորհրդի նախագահի ելույթները։
Վարժարանի հիմնի հնչյունների ուղեկցությամբ աշակերտները գնացին դասարաններ։
ՈՒժ և կորով բոլոր քվանտականներին, որ կարողանան դիմագրավել ուստարվա ընթացքում ի հայտ եկած բոլոր փորձություններին։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |