08.09.2022
«Քվանտ» վարժարանը մշապես կարևորել է բարեգործական նպատակներով իրականացվող նախաձեռնությունները և ոչ միայն մասնակցել, այլև շատ դեպքերում ինքն է կազմակերպել նմանատիպ միջոցառումներ։
Այս անգամ քվանտականները միանում են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» հասարակական-բարեգործական կազմակերպության ծրագրին։ Դրա շրջանակներում մենք հնարավորություն ունենք 50 կգ պլաստիկե խցանները փոխանակելու հաշմանդամային մեկ սայլակով։ Վերջինս «Քվանտ» վարժարանի կողմից կնվիրաբերվի անապահով պայմաններում գտնվող ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող երեխաներից որևէ մեկին։
10-կիլոգրամանոց առաջին տուփը շուտով լեփ-լեցուն կլինի և մեզ մի քայլով կմոտեցնի այդ բարի գործի իրականացմանը։
Հուսանք, որ խցաններով լի մյուս տուփերը ևս երկար չեն սպասեցնի, և առաջին սայլակը կարճ ժամանակ անց կհասնի հասցեատիրոջը։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |