Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2020» Երրորդ փուլ 7-րդ դասարան Լուծումներ
Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2020»
Երրորդ փուլ 7-րդ դասարան
Լուծումներ
2022
Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2020» Երրորդ փուլ 6-րդ դասարան Լուծումներ
Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2020» Երրորդ փուլ 6-րդ դասարան Լուծումներ
2022
Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2020» Երրորդ փուլ 5-րդ դասարան Լուծումներ
Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2020» 5-րդ դասարան
Երրորդ փուլ Լուծումներ
2022
9-րդ դասարանի հոսքային քննությունների արդյունքներ
Հարգելի՛ քվանտականներ,
9-րդ դասարանի քննությունների արդյունքներն ըստ հոսքերի կարող եք նայել այստեղ․
ֆիզմաթ հոսք
քիմկենս հոսք
տնտեսագիտական հոսք
հումանիտար հոսք
2022
ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հարգելի՛ քվանտականներ,
համապատասխան հղումներով կարող եք նայել մայրենի, հայոց լեզու, ռուսաց լեզու, պատմություն, ինֆորմատիկա և տեխնոլոգիա, ֆիզիկա, անգլերեն, քիմիա, մաթեմատիկա առարկաների խորհրդատվությունների ժամանակացույցը։
2022
ԱՇԽԱՐՀԻՆ ՄԱՆԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ․․․
Հունիսի մեկը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 1950թ․ :
«Քվանտ» վարժարանը երեխաների՝ որակյալ, ժամանակի պահանջներին համապատասխան կրթութուն ստանալու հարցը համարում է իր գործունեության գերակա ուղղություններից մեկը և հիմնադրման առաջին իսկ օրերից ամեն բան անում է, որ պատրաստի վաղվա մրցունակ, աշխարհի զարգացումներին համընթաց քայլող և առողջ քաղաքացուն։
Սիրելի՛ փոքրիկներ, «Քվանտ» վարժարանի տնօրենությունը շնորհավորում է քվանտական փոքրիկներին, նրանց մաղթում քաջառողջություն, իրենց նման լուսավոր ու պայծառ կյանք։ Մեր հայրենիքի վաղվա օրը հենց ձեր հուսալի ձեռքերում է․․․
2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ ս․թ․ հունիսի 1-ից վարժարանի ավագ դպրոցի դասարաններում դասերը կկազմակերպվեն նոր դասացուցակով, իսկ տարրական և հիմնական դպրոցի դասարաններում՝ գործող դասացուցակով։
Տարրական և հիմնական դպրոցի սովորողների դասերը կտևեն մինչև ս․թ․ հունիսի 13-ը, իսկ ավագ դասարաններում սովորողների դասերը կավարտվեն հունիսի 20-ին։
Կից ներկայացվում է նոր դասացուցակը։
2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քվանտականներ, կից ներկայացվում է 9-րդ դասարանցիների ցուցակն ըստ հոսքային դասարանների։
2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 25-ից «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի սովորողների դասերը կկազմակերպվեն նոր դասացուցակով՝ ըստ իրենց հոսքային առարկաների։ Հայոց լեզվի դասաժամերը դասացուցակում չկան։ Այդ առարկայի համար կլինեն խորհրդատվության ժամեր՝ ըստ նշանակված ժամանակացույցի։
Հոսքերով պայմանավորված՝ տեղի են ունեցել խմբերի որոշակի վերադասավորումներ, որոշ առարկաների ուսուցիչներ փոխված են։
Կից ներկայացված են նոր դասացուցակը, հայոց լեզվի խորհրդատվության ժամանակացույցը և վարժարանի համապատասխան հարթակների հղումները։
Տնօրենություն
2022
ՕԺՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ-2020
ՀՀ-ում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «Քվանտ» վարժարանը այս անգամ փոխում է «Օժտված երեխաներ 2020» մրցույթի պայմանները: Այս տարի մրցույթը կանցկացվի չորս փուլով: Առաջին երկուսը կանցկացվեն առցանց (հեռավար կերպով), վերջին երկուսը՝ «Քվանտ» վարժարանում: Երրորդ փուլը կանցկացվի գրավոր, իսկ վերջին չորրորդ փուլը՝ բանավոր: Առաջին երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար ս/թ մայիսի 31-ին և հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, «Քվանտ» վարժարանի ClassMarker հարթակում: Մրցույթին մասնակցելու համար բոլոր աշակերտներին կուղարկվի համապատասխան ուղեցույց, որը կօգնի ձեզ միանալ այդ հարթակին և մասնակցել մրցույթի առցանց փուլին:
Այն աշակերտները, ովքեր կհաղթահարեն երկրորդ փուլը, կհրավիրվեն «Քվանտ» վարժարան մասնակցելու վերջին երկու փուլերին: Հաջորդ երկու փուլերի անցկացման ժամանակացույցը կհայտարարվի լրացուցիչ:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ գրանցման վերջնաժամկետը ս/թ մայիսի 26-ն է:
Գրանցման համար անհրաժեշտ է info@quantum.am էլ. հասցեին ուղարկել մասնակցի անուն-ազգանունը, դասարանը և էլեկտրոնային հասցեն, այլ դպրոցների մասնակիցների համար անհրաժեշտ է նշել նաև դպրոցը և 2 գործող հեռախոսահամար:
Հիշեցնենք, որ «Օժտված երեխաներ» մրցույթով ընդունված աշակերտների մասնակցությունը պարտադիր է:
«Քվանտ» վարժարանի տնօրենություն
2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանի հրամանը՝ «Քվանտ» վարժարանում խստիվ արգելվում են ավարտական դասարանների «Վերջին զանգ» արարողության հետ կապված բոլոր տիպի հավաքներն ու միջոցառումները։
Հորդորում ենք ավարտական դասարաններում սովորողների ծնողներին և ուսուցիչներին գիտակցել պահի լրջությունը ու աչալրջորեն հետևել տնօրենության այս կոչին՝ երեխաներին զերծ պահելով զանգվածային ցանկացած միջոցառման մասնակից դառնալուց։
Տնօրենություն
2022
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է «1991 ստորաբաժանման» 2-րդ նախապատրաստական դասընթացի դիմումների ընդունելություն։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ նրանք առավել պատրաստված կլինեն ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։ Կցված ֆայլերում կարող եք գտնել մանրամասն տեղեկատվություն դասընթացի վերաբերյալ։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2020 թվականի հունիսի 8-ը։
Հարցերի դեպքում գրել՝ 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին։
2022
ԹԱԳԱՎԱՐԱԿԸ ՉԽԱՆԳԱՐԵՑ ԳԵՂԵՑԻԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ․․․
Ուսուցման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար «Քվանտ» վարժարանում մի շարք քայլեր են ձեռնարկում՝ մեծապես կարևորելով համագործակցությունը նաև կրթական այլ հաստատությունների հետ...
2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ վարժարանի 9 և 12-րդ դասարաններում սովորողների համար ուսումնական տարին ամփոփվում է ս․թ․ մայիսի 23-ին։
Մայիսի 25-ից մինչև բուհերի ընդունելության քննությունները 12-րդ դասարանի սովորողների հսմար քննական առարկաներից կկազմակերպվեն պարապմունքներ։
Ինչ վերաբերում է 9-րդ դասարանցիներին, ապա նրանք չեն հանձնելու պետական ավարտական քննություններ։ Նրանք կիսամյակային ամփոփիչ աշխատանքներ կգրեն բոլոր առարկաներից՝ բացառությամբ հայոց լեզվի, որից բոլորը կհանձնեն ավարտական քննություն։
Պահպանվում են նաև հոսքերի մասնագիտական առարկաների քննությունները, որոնք յուրաքանչյուր առարկայի համար կկազմակերպվեն առանձին։
Մայիսի 25-ից հունիսի 13-ը 9-րդ դասարանում սովորողների համար կկազմակերպվեն դասեր, որոնց ընթացքում նրանք կպատրաստվեն հոսքային քննություններին։
Հոսքային քննություններ կկազմակերպվեն հետևյալ առարկաներից՝
Ֆիզմաթ հոսք – մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա
Քիմկենս հոսք- ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն
Տնտեսագիտական հոսք- մաթեմատիկա, աշխարհագր․, անգլերեն
Հումանիտար հոսք –պատմություն, անգլերեն
Տնօրենություն
2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի́ քվանտականներ, մայիսի 11-ից «Քվանտ» վարժարանում նախատեսվում է վերսկսել օլիմպիական պարապմունքները հեռավար ուսուցման եղանակով։ Աշխատանքները կազմակերպվելու են BigBlueButton հարթակում․ հղումները դրված կլինեն դասացուցակում։
Օժտվածների մրցույթով «Քվանտ» ընդունված աշակերտների համար պարտադիր է «Օժտված երեխաներ-2020» մրցույթի մասնակցությունը (ամենամյա ատեստավորման համար)։ Մրցույթի անցկացման ժամկետների և կարգի անցկացման վերաբերյալ ուսումնական մասի կողմից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ստորև ներկայացնում ենք օլիմպիական խմբակների դասացուցակը․
Ուսումնական մաս
2022
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ՝ 2020-21 ՈՒՍՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանում 2020-21 ուստարվա ընդունելության գործընթացը, ՀՀ-ում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, անորոշ ժամկետով հետաձգվում է։ Խոսքը վերաբերում է թե՛ առաջին դասարանցիների, թե՛ հիմնական և ավագ դպրոցների սովորողների ընդունելությանը, նաև «Օժտված երեխաներ-2020» մրցույթի անցկացմանը։
Հաշվի առնելով այս անորոշությունը՝ առաջին դասարանի դիմորդներին հորդորում ենք մասնակցել նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցների ընդունելության գրանցմանը՝ հետագայում առաջանալիք մի շարք խնդիրներից խուսափելու համար։
Հենց ստեղծված իրավիճակում որոշակիություն մտցվի, ու պարզ լինեն նաև մեր անելիքները, բոլոր դասարանների ընդունելության, նաև «Օժտված երեխաներ-2020» մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ վարժարանի ուսումնական մասը հանդես կգա նոր հայտարարությամբ և կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։
Տնօրենություն
2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 24֊ը աշխատանքային օր չէ։
Տնօրենություն
2022