08.09.2022
ՀՀ-ում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «Քվանտ» վարժարանը այս անգամ փոխում է «Օժտված երեխաներ 2020» մրցույթի պայմանները: Այս տարի մրցույթը կանցկացվի չորս փուլով: Առաջին երկուսը կանցկացվեն առցանց (հեռավար կերպով), վերջին երկուսը՝ «Քվանտ» վարժարանում: Երրորդ փուլը կանցկացվի գրավոր, իսկ վերջին չորրորդ փուլը՝ բանավոր: Առաջին երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար ս/թ մայիսի 31-ին և հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, «Քվանտ» վարժարանի ClassMarker հարթակում: Մրցույթին մասնակցելու համար բոլոր աշակերտներին կուղարկվի համապատասխան ուղեցույց, որը կօգնի ձեզ միանալ այդ հարթակին և մասնակցել մրցույթի առցանց փուլին:
Այն աշակերտները, ովքեր կհաղթահարեն երկրորդ փուլը, կհրավիրվեն «Քվանտ» վարժարան մասնակցելու վերջին երկու փուլերին: Հաջորդ երկու փուլերի անցկացման ժամանակացույցը կհայտարարվի լրացուցիչ:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ գրանցման վերջնաժամկետը ս/թ մայիսի 26-ն է:
Գրանցման համար անհրաժեշտ է info@quantum.am էլ. հասցեին ուղարկել մասնակցի անուն-ազգանունը, դասարանը և էլեկտրոնային հասցեն, այլ դպրոցների մասնակիցների համար անհրաժեշտ է նշել նաև դպրոցը և 2 գործող հեռախոսահամար:
Հիշեցնենք, որ «Օժտված երեխաներ» մրցույթով ընդունված աշակերտների մասնակցությունը պարտադիր է:
«Քվանտ» վարժարանի տնօրենություն
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |