ANNOUNCEMENTS:

Հիբրիդային դասերի վերսկսում

Հարգելի՛ քվանտականներ,
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը՝ «Քվանտ» վարժարանում ուսումնական գործընթացը կշարունակվի հետևյալ կերպ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները․․․

2022

See more

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հարգելի՛ քվանտականներ, աշնանային ստուգարքների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2022

See more

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը ՝ «Քվանտ» վարժարանը կայացրել է հետևյալ որոշումները.․․

2022

See more

ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

Ամբիոնների հարգելի՛ վարիչներ,
հիշեցնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 31-ին լրանում է ԱՄԱՌ-2020 առարկայական հանձնարարությունների գնահատման, կարգերի որոշման և ուսումնական մաս /Ա.Սիմոնյանին/  տեղեկացնելու ժամկետը: Սպասում ենք արդյունքներին:

2022

See more

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

5-11-րդ դասարանների հարգելի դասղեկներ
Խնդրում ենք մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը Ա.Սիմոնյանին ներկայացնել ցուցակ-տեղեկանք՝ նշելով ձեր դասղեկական  դասարանի աշակերտների ընտրած հետազոտական աշխատանքի առարկան, ղեկավարը, ցանկալի է նաև թեման: Հաջորդ քայլերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

2022

See more

Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր

Հարգելի՛ քվանտականներ,
տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի նապատապատրաստական դասընթացների ցուցակագրումը 10-րդ դասարանում սովորող աշակերտների համար։ Հերթագրման համար կարող եք զանգահարել ընդունարան՝ 010 422 217 կամ 091 23 29 51 հեռախոսահամարներով։ Գրանցման վերջնաժամկետը ս/թ հոկտեմբերի 24-ն է։

2022

See more

ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշում

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի  որոշումը՝ «Քվանտ» վարժարանի ուսումնական գործընթացում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները...

2022

See more

2020 թ․-ի Մ․Վ․Լոմոնոսովի անվան Մրցույթի անցկացման առանձնահատկությունները

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք 2020 թ․-ի աշնանը Մ․Վ․Լոմոնոսովի անվան Մրցույթի անցկացման առանձնահատկությունները։

2022

See more

Հայաստանի անկախության տոն

Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 21֊ը աշխատանքային օր չէ։
             Տնօրենություն

2022

See more

Երկարօրյա դասընթացներ

Հարգելի՛ ծնող, տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ից «Քվանտ» վարժարանում գործում է երկարօրյա ուսուցման դասընթաց՝ 2-4-րդ դասարաններում սովորողների համար։ Երկարօրյա ուսուցման դասընթացի մասնակից երեխաների համար հակահամաճարակային անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ կգործի ճաշարանը։

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել երկարօրյա ուսուցման պատասխանատուին՝ Հ․ Սարիբեկյանին (հեռ․՝ 043 33 52 92)։

2022

See more

«Կենգուրու 2020»

Հարգելի՛ քվանտականներ,
Կից ներկայացնում ենք «Կենգուրու 2020» մրցույթի մասնակցության ուղեցույցը։

2022

See more

ՈւՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի տնօրենության որոշմամբ ուսումնական գործընթացը կսկսվի այս ուստարվա աշխատանքային պլանով նախատեսված․․․

2022

See more

Օժտված երեխաներ որոնեցինք ու գտանք նաև արտակարգ իրավիճակի պայմաններում․․․

«Քվանտ» վարժարանը արդյունավետ կերպով շարունակում է իր գործունեությունը ցանկացած իրավիճակում՝ ոչ մի քայլով հետ չմնալով իր նախանշած ծրագրերից։ Անգամ ողջ աշխարհին պատուհասած աղետալի համավարակը քվանտականներին հետ չպահեց փայլուն կազմակերպելու և իրականացնելու տարբեր միջոցառումներ։ «Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր։
«Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 24-րդ տարին է՝ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ մաթեմատիկա առարկայից։
Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Ուրախալի է այն փաստը, որ վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։
Այս տարի, ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, մրցույթի առաջին փուլերն անցկացվեցին հեռավար հարթակում։ Տարբեր տարիքային խմբերի շուրջ 500 մասնակիցներից վերջին փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած սովորողները։ Մրցույթի վերջին՝ երրորդ փուլը կազմակերպվեց վարժարանում։ Առավելագույն միավորներ վաստակած 44 սովորող արժանացան խրախուսանքի։
Հարկ ենք համարում նշել, որ մրցույթի հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Տարբեր տարիների այդ փառահեղ ճանապարհը անցել են Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Վահե Մուսոյանը, Արտավազդ Մինասյանը, Հայկ Սարիբեկյանը, Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Կարալյանը և ուրիշներ։
Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները արժանանում են նաև կրթաթոշակի կամ միանվագ պարգևի:
Խորապես հավատում ենք, որ մրցույթի հաղթողները ճիշտ կօգտագործեն իրենց տրված այս հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։

2022

See more

Ավագ դպրոցի ծնողական ժողովների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ավագ դպրոցի ծնողական ժողովների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2022

See more

Ծնողական ժողովների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ
 ծնողական ժողովների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2022

See more

«Օժտված երեխաներ 2020» մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլի ամփոփիչ արդյունքներ ու խրախուսանքի արժանացած աշակերտներ

«Օժտված երեխաներ 2020» մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլի ամփոփիչ արդյունքներ ու խրախուսանքի արժանացած աշակերտներ
5-րդ դասարան
6-րդ դասարան
7-րդ դասարան
8-րդ դասարան
9-րդ դասարան

2022

See more

ՀԵՏԱԶՈՏՈՂ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՆԵՐԻ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ․․․

«Քվանտ» վարժարանում գործուն քայլեր են ձեռնարկում սովորողների մոտ հետազոտելու հմտություններ ձևավորելու, զարգացնելու համար...

2022

See more

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ԱՄԵՆՈՒՐ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ․․․

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խրախուսել է «Մաթեմատիկական մոդելավորում», «Բժշկություն», «Արևելագիտություն» ոլորտներում ուսանողական աշխատանքների մրցույթի հաղթողներին...

2022

See more

Օժտված երեխաների մրցույթ <<Քվանտ-2020>> Երրորդ փուլ 9-րդ դասարան Լուծումներ

Օժտված երեխաների մրցույթ <<Քվանտ-2020>> Երրորդ փուլ 9-րդ դասարան
Լուծումներ   

2022

See more

Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2020» Երրորդ փուլ 8-րդ դասարան Լուծումներ

Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2020»
Երրորդ փուլ 8-րդ դասարան
Լուծումներ

2022

See more