08.09.2022
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի տնօրենության որոշմամբ ուսումնական գործընթացը կսկսվի այս ուստարվա աշխատանքային պլանով նախատեսված և ՀՀ ԿԳՄՍ համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներից ավելի շուտ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ստեղծված արտակարգ իրավիճակի անհրաժեշտ կանոնների խիստ պահպանմամբ։
Մասնավորապես ս․թ․ օգոստոսի 24-ից արդյունավետությամբ իրականացվում են «ՆԶՊ» առարկայի դասերը։
Վարժարանի առաջին դասարանցիների նախապատրաստական առկա դասերը փոքր խմբերով կմեկնարկեն ս․թ․ օգոստոսի 31-ին։
Մյուս տարիքային խմբերի դասերի մեկնարկը կտրվի «Գրականություն» առարկայի ամենամյա քննությանը հաջորդող օրվանից, և մինչև սեպտեմբերի 15-ը ուսումնական գործընթացը կանցկացվի հեռավար եղանակով։ Գրականության քննությունը ևս այս տարի հիմնականում հեռավար կկազմակերպվի՝ բացառությամբ նորաբաց դասարանների։ Քննությունը և դասերը կկազմակերպվեն վարժարանի BBB հարթակում։
Վարժարանի տնօրենության նման որոշումը պայմանավորված է հետագայում ստեղծված իրավիճակից բխող զարգացումների անկանխատեսելիությամբ և ցանկացած ելքի դեպքում ժամանակ չկորցնելու, բացթողումներ չունենալու, դրանք հնարավորինս բացառելու նպատակով։
Ճանաչողական նպատակով առկա հանդիպումներ կկազմակերպվեն նաև նորաբաց դասարանների սովորողների հետ։
Ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ ծագած հարցերի պատասխանները կհնչեն վարժարանի դասարանների ծնողխորհրդի նախագահների և տնօրենության միջև առաջիկա օրերին կազմակերպվելիք առկա հանդիպում-քննարկումների ժամանակ։
Տնօրենություն