ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԵՆԴԱՆԱՆԱԼ ԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՆԻՄԱՆԱԼԻ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ...

Գրքի տոնին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր կազմակերպված «Քվանտ» վարժարանում...

2019

Իմանալ ավելին

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ...

Գրքի տոնին նվիրված միջոցառումների շարքում իր բացառիկությամբ առանձնանում  է փոքրիկ քվանտականների մի հրաշալի նախաձեռնություն, որն ուներ «Գիրքն անգին է» խորագիրը...

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ծնողներ,
անգլերենի բանավոր խոսքի հմտությունները բարելավելու նպատակով «Քվանտ» վարժարանը նախաձեռնել է ստեղծել խմբակ՝ 5-րդ դասարանի աշակերտների համար։ Ցանկացողներին խնդրում ենք ցուցակագրվել ընդունարանում մինչև ս․թ․ փետրվարի 28-ը։
                                             Տնօրենություն

2019

Իմանալ ավելին

Ի՞նչ է պատահել «Քվանտ» վարժարանում․ ծխի քուլաները բակից երկինք են բարձրանում․․․

«Քվանտ» վարժարանի բակը լի է աշակերտներով, ուսուցիչներով։ Բակի կենտրոնում մեծ խարույկ է․ «Քվանտ» վարժարանում նշում են Տեառնընդառաջի տոնը․․․ Երգն ու պարը, տոնին նվիրված աղանդերն ու խմորեղենը նպաստում են տոնական բարձր տրամադրության ձևավորմանը։
    Կրակի վրայով ցատկեցին ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտները՝ մեծ հույսեր կապելով այդ ցատկի հետ, դրան վերագրելով իրենց նվիրական երազանքի կատարումը։
    Տեառնընդառաջի տոնը կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի՝ Մարիամն ու Հովսեփը կյանքի քառասուներորդ օրը նորածին Քրիստոսին տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին՝ միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:
    Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր․ կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ծնողներ,
տարրական դպրոցի ծնողական ժողովների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քվանտականներ, 
ծնողական ժողովների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի´ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ վաղը՝ հունվարի 29-ին՝ ժամը 13։00, «Քվանտ» վարժարանի 301բ սենյակում կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայի ներվարժարանային օլիմպիադան։ Կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր նախապես գրանցվել են։ Նախապես գրանցված աշակերտների անունները ներկայացված են Olymp.am կայքում։
                                                                Տնօրենություն

2019

Իմանալ ավելին

ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հարգելի՛ քվանտականներ,
վերաքննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի´ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ վաղը՝ հունվարի 25-ին, «Քվանտ» վարժարանի 301բ սենյակում կանցկացվեն «Հայոց լեզու», «Գրականություն» և «Անգլերեն» առարկաների ներվարժարանային օլիմպիադաները հետևյալ ժամանակացույցով՝
Գրականություն- 11:00
Անգլերեն – 11:00
Հայոց լեզու- 13:00
Տնօրենություն

2019

Իմանալ ավելին

ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԵՆՑ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Գրանցվի´ր անվճար դասընթացին, մասնակցի´ր մրցույթին և  ստացի´ր անվճար կամ արտոնյալ պայմաններով «Քվանտ» վարժարանում սովորելու հիանալի հնարավորություն:
«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 5-9-րդ դասարանների այն աշակերտների համար, որոնք ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2019» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը․․․

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի´ քվանտականներ, հիշեցնում ենք, որ վարժարանի տարրական դասարանների երկրորդ կիսամյակի դասերը սկսվում են ս.թ. հունվարի 24-ից: Դասերը կկազմակերպվեն առաջին կիսամյակին գործած դասացուցակով:
Տնօրենություն

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի´ ծնողներ
Խնդրում ենք ջերմող և գրիպի նախանշաններով երեխաներին չուղարկել վարժարան՝  սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու համար:

Տնօրենություն

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
ՆԶՊ պարապմունքների երկրորդ փուլի, ներվարժարանային օլիմպիադաների, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի և ձմեռային քննաշրջանի վերաքննությունների ժամանակացույցերը կարող եք նայել այստեղ։

2019

Իմանալ ավելին

ՏԱՐԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐՈՎ...

Չորս մեդալ նույն օլիմպիադայից...
Այս օրերին մարդիկ դեռ տոնում են Ամանորը, իսկ պատանի քվանտականները, ամեն ինչ մոռացած, մեծ ջերմեռանդությամբ պատրաստվեցին և փայլուն մասնակցեցին Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադային՝ արժանանալով արծաթե ու բրոնզե մեդալների և բազմապատկելով ծանոթների, բարեկամների ոգևորությունն ու բարձր տրամադրությունը...

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
ֆիզիկայի խորհրդատվությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․

Ամփոփվեցին «Քվանտ» վարժարանի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Վարժարանի դահլիճում աշխույժ եռուզեռ է․ հավաքված աշակերտները, ուսուցիչները անհամբեր սպասում են արդյունքների հրապարակմանը։
Ամփոփվում են մի քանի մրցույթներ։
Ամառային հանձնարարությունների համար հայտարարված մրցույթի հաղթողներին հանձնվում են իրենց դիպլոմները։ Շնորհակալագրեր են ստանում «Առաջին անգամ ընտրող» ծրագրի կազմակերպման աջակից սովորողները։ Ա․Օսկանյանի անման հուշամրցույթի հաղթող աշակերտները ևս ստացան իրենց դիպլոմները։
Ամենաբուռն ու սպասումներով լի պահը դեռ առջևում է։ Պարգևատրվում են «Էքսպո-2018» մրցույթի հաղթողները։ Մրցանակները և անվանակարգերը տրվում են հետևյալ դասարաններին՝
1-ին կարգ՝     5-3 դասարան

2-րդ կարգ՝     7-2, 10-4 դասարաններ

3-րդ կարգ՝     5-1, 7-5, 9-4 դասարաններ

Լավագույն երգ՝     7-3 դասարան
Լավագույն հումորային ծրագիր՝        10-6 դասարան

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
անգլերենի խորհրդատվությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
կենսաբանության խորհրդատվությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2018

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
ինֆորմատիկայի խորհրդատվությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։ 

2019

Իմանալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ,
աշխարհագրության խորհրդատվությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։

2018

Իմանալ ավելին