Հայտարարություններ
Աշակերտական խորհրդի նորություններ
![]() |
Ի՞նչ է անհրաժեշտ «Քվանտ» վարժարան ընդունվելու համար «Քվանտ» վարժարանի աշակերտ դառանալու համար կարող են դիմել 4-ից 11-րդ դասարանների աշակերտներ, ովքեր ընդունվելուց հետո նոր ուսումնական տարում կսովորեն վարժարանի 5-ից 12-րդ դասարաններում։ Վարժարան ընդունվելու համար պետք է նախօրոք գրանցվել և մասնակցել վարժարանի ընդունելության համար նախատեսված գործընթացներին: 2016-2017 ուստարվա ընդունելության գործընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև ապրիլի 16-ը: Գրանցվելու համար կարող եք այցելել «Քվանտ» վարժարան, զանգահարել (010) 42-22-17 կամ (091)23-29-51 հեռախոսահամարներով կամ լրացնել կայքում տեղադրված գրանցման ձևը՝ սեղմելով այստեղ...: Գրանցվելու գործընթացին զուգահեռ վարժարանը բոլոր գրանցվածների համար կազմակերպում է նախնական թեստավորում, որի անցկացման օրն ու ժամը վարժարանը տեղեկացնում է գրանցման ընթացքում տրված կոնտակտային տվյալներից օգտվելով: Թեստավորման օրը աշակերտն իր ծնողի հետ հրավիրվում է վարժարան, որտեղ հանձնում է նախնական թեստ մաթեմատիկա և հայոց լեզու առարկաներից, իսկ այդ ընթացքում ծնորղները ծանոթանում են վարժարանի ուսումնական գործընթացի կազմակերպմանը և վարժարանի ներքին կյանքին` տնօրինության հետ հանդիպման ընթացքում: Այնուհետ աշակերտը վարժարանում մասնակցում է մաթեմատիկայի, հայոց լեզվի և անգլերենի 5-7 շաբաթյա նախապատրաստական դասընթացների, որոնք կազմակերպվում են աշակերտի դպրոցական դասերից հետո: Նախապատրաստական դասընթացից հետո աշակերտն այդ առարականերից հանձնում է քննություններ, որոնցից հետո մասնակցում է հարցազրույցի: Քննությունների և հարցազրույցի արդյունքները, ինչպես նաև աշակերտի ցուցաբերած վարքն ու սովորելու ունակությունները, հիմք են հանդիսանում վարժարան ընդունվելու համար: Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ դասարան), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ:Կրթությունը «Քվանտ» վարժարանում իրականացվում է վարժարանի հեղիանակային ծրագրերով: Վարժարանում, սկսած 10-րդ դասարանից, ուսուցումն իրականացվում է չորս ՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով, իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային ((Միջազգային բակալավրիատի (ՄԲ),մանրամասն այստեղ...) հոսքը: Վարժարանի միջազգային հոսքում ուսուցումն իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով. հայագիտական առարկաները ուսուցանվում են հայերենով, իսկ 4 առարկայական խմբեր՝ անգլերենով: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտն իր ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող է առանց քննության ընդունվել աշխարհի առաջատար մի շարք համալսարաններ: |
Մուտք համակարգ
Երախտիքի խոսքեր
|