ԳՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԵՆԴԱՆԱՆԱԼ ԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՆԻՄԱՆԱԼԻ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ...

26.02.2019

Գրքի տոնին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր կազմակերպված «Քվանտ» վարժարանում:
Փետրվարի 19-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում տեղի ունեցավ հիմնադիր դպրոցի կազմակերպած բազմաշերտ ու հետաքրքիր միջոցառումը:
Քանի որ տարին թումանյանական է, միջոցառման հյուրերին դիմավորեցին Հովհ. Թումանյանի հերոսներից Գիքորը, Քաջ Նազարը և իրենց ներկայությամբ, կերպարին բնորոշ արտահայտություններով աշխույժ լիցք հաղորդեցին ներկաներին:
Միջոցառումն առաջին մասը ուներ  «Կենդանի գիրք» խորագիրը:
Դահլիճում ներկա աշակերտներից ու հյուրերից ձևավորվեցին մի քանի խմբեր, որոնք հերթով անցան 5 սեղանների մոտով: Յուրաքանչյուր սեղանի մոտ 5-ական րոպե կանգնելով՝ նրանք դիտեցին հետաքրքիր փորձեր (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երաժշտություն, կերպարվեստ), որոնք ներկայացրին վարժարանի հմուտ մասնագետները՝ հանդես գալով որպես «կենդանի գիրք»:
Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր: Թե´ մեծերը, թե´ փոքրիկները չափազանց տպավորված էին. մեկը մյուսից հետաքրքիր փորձերը և իրենց համար անհայտ աշխարհների բացահայտումը նոր ոգևորությամբ համակեց բոլորին: