Հեռավար դպրոց

Կանոնակարգին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Գրանցում

«Քվանտ» վարժարանը ՀՀ առաջին ոչ պետական դպրոցն է, որը հիմնվել է 1991թ․-ին։ Վարժարանը առաջինն է նաև սկսել Հայաստանում ՄԲ (Միջազգային բակալավրիատ /IB – International Baccalaureate) ծրագրով ուսուցում իրականացնել 2011թ․-ից։

Վարժարանի 1-ից 12-րդ դասարաններում դասավանդումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից համաձայնեցված հանրակրթական հեղինակային ծրագրերով, իսկ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով ուսուցման խմբերում՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով։ Վարժարանում գործում են նաև դասապատրաստման և օլիմպիական խմբակներ։

Համավարակի ընթացքում վարժարանում դասերը անցկացվել են հեռավար (առցանց) : «Քվանտ»-ում ստեղծվել է սեփական առցանց համակարգ և ուսումնական պրոցեսի կազմակերպման մեթոդիկա։

Այս ամենի համադրումով 2022թ․ փետրվարից «Քվանտ» վարժարանում հիմնադրվեց «Օլիմպիական հեռավար դպրոց», որում դասավանդումն իրականացվում է առցանց եղանակով: Այժմ առաջարկվում են  «Մայրենի», «Մաթեմատիկա» , «Անգլերեն» և«Ինֆորմատիկա» առարկաները  4-ից 6-րդ դասարանների համար, նաև «Ռուսերեն», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» 9-րդ դասարանի համար։