Կարող է՝ բախտը քեզ էլ հյուր գա
11.05.2023
Կարող է՝ բախտը քեզ էլ հյուր գա
Մանրապատում
Կկվի ծառի տակ հավաքվել էին Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսները: Ես միայն լսեցի, թե ինչ են խոսում Քաջ Նազարն ու Ձախորդ Փանոսը, որովհետև աղմուկը շատ էր:
-Նազա´ր,- ասում էր Ձախորդ Փանոսը,- էդ ո՞նց է բախտդ բերում, երանի՜ քեզ:
-Իմ բախտն էդպիսինն է: Իսկ քո՞ գործերը ոնց են:
-Է՜, վատ են, ոնց որ ամեն ինչ ձախ ձեռքով անեմ:
-Գիտե՞ս, ես թագավոր եմ դարձել: Արի´, իմ պալատում կապրես, կարող է՝ բախտը քեզ էլ հյուր գա:
Նազարյան Մարի
4-4 դասարանի աշակերտուհի