Գետակի վրա
02.05.2023
Գետակի վրա․․․
(ըստ Ավ, Իսահակյանի)
Գետակի վրա թեքվել էր ուռին,
լուռ նախանձում էր վազող ջրերին։
Ինքն էլ էր ուզում նրանց հետ խաղալ,
բայց պե՞տք էր արդյոք այդքան կռանալ։
Ցանկությունն իրավ շա՜տ մեծ էր, սակայն,
կարող էր կյանքին մեծ վտանգ սպառնալ։
Երկար մտածեց, խորհեց մեր ուռին,
Բայց կյանքը թանկ էր խաղից ավելի․․․․
Ղազարյան Լևոն, 5-3