Նորություններ

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 3)

30.08.2024

   Վերջին տարիներին քվանտականները միջազգային օլիմպիադաներում «Քիմիա» առարկայից արձանագրված իրենց նվաճումներով գեղեցիկ ավանդույթ են ձևավորել։ Այս տարին էլ բացառություն չէ։

   Ս․ թ․ հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայացավ նվաճել քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էր 88 երկրի 327 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից: Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների:

    «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը աչքի է ընկել փայլուն արդյունքներ՝ օլիմպիադայի տեսական և գործնական փուլերում հավաքելով լուրջ միավորներ․ նա բրոնզե մեդալի արժանացած չորս հայ պատանիներից մեկն է։

     ՀՀ թիմը ղեկավարել է օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը։

     Ջերմորեն շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նոր հաղթանակներ։

                                                                                                                                    Հ․Լ․