ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 2)
30.08.2024
Քվանտական պատանիները մեծագույն եռանդով ու ջերմեռանդությամբ շարունակում են թեժ ամռան հաղթական մարաթոնը․ միջազգային ասպարեզում արձանագրվում են մեդալային նոր նվաճումներ։
Ս․թ․ հուլիսի 11-22-ը Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում անցկացվեց «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադան, որի երկու փուլերին մասնակցեց 108 երկրի 609 աշակերտ։ Նրանց թվում էին նաև «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը և նույն ծրագրի 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանը։
Կարևոր ենք համարում արձանագրել, որ երկուսի համար էլ օլիմպիադան նշանավորվեց հաղթանակով․ Հայաստան բերված հինգ բրոնզե մեդալից երկուսը նվաճել են նրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գրիգոր Քերոբյանը («Վորլդքվանտ» ՍՊԸ)։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նորանոր բարձունքներ։ Հ․Լ․