Նորություններ

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 1)

30.08.2024

       Ամռան ամիսների արձակուրդային տրամադրությունները ամենևին էլ չեն վերաբերում քվանտականներին․ նրանք տքնաջան աշխատում են և շարունակում ուրախացնել իրենց հաղթանակներով ջերմացողներին։

       Ամառվա հաղթական մեկնարկը տվեց Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Տաթև Սիմոնյանը։ Նա մասնակցեց հուլիսի 7-14-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադային։ Օլիմպիադայի 7 օրերի ընթացքում մասնակիցները կատարեցին 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն, կենսաինֆորմատիկա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա) աշխատանքներ։

     81 երկրի 305 ներկայացուցիչների հետ ուժերը չափելով՝ նա փայլուն արդյունք արձանագրեց․ Հայաստան բերված երկու բրոնզե մեդալներից մեկը հենց նրանն է։

            Ջերմորեն շնորհավորում ենք Տաթևին և մաղթում նորանոր հաղթանակներ։

                                                                                                                                    Հ․ Լ․