08.07.2020
Պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանը աշխարհագրության ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանի խմբագրությամբ հրատարակեց գիտական հոդված «Քվանտ» վարժարանում գնահատման համակարգի տեսլականի վերաբերյալ:
Վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Շուշան Տոնեյանն անվճար ընդունվեց Օքսֆորդի համալսարան:
Մարտ ամսին ֆիզիկայի ուսուցիչ Բելլա Դավթյանը պարգևատրվեց ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»:
Էդուարդ Գրիգորյանը «Գարուն – 2014» ծրագրավորման մրցույթում, որտեղ մասնակցում են հանրապետության առաջատար բուհերի ուսանողներ , փայլուն հանդես եկավ` զբաղեցնելով երրորդ տեղը:
Ապրիլին «Քվանտը» մասնակցում է «Կրթություն և կարիերա- էքսպո 2014» 14-րդ միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այցելում է վարժարան:
Մայիսին տեղի ունեցավ «Օժտված երեխաների մրցույթը», որի հաղթողներից լավագույն չորսը դարձան «Կողբ» հիմնադրամի առաջին կրթաթոշակառուները:
«Քվանտի» տնօրինության աջակցությամբ Հայաստան է ժամանում «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության տարածաշրջանային պատասխանատու Ակե Սորմանը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման շրջանակներում քննարկվում են ՀՀ-ում ՄԲ ավարտական դիպլոմի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում ՄԲ կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:
Հուլիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած մաթեմատիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում վարժարանի սան Ալբերտ Գևորգյանն արժանանում է բրոնզե, իսկ Թայվանում կայացած ինֆորմատիկայի 26-րդ օլիմպիադայում Էդուարդ Գրիգորյանը` արծաթե մեդալի:
Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի» միջազգային գիտաժողովը:
Սեպտեմբերին վարժարանի նոր մասնաշենքում բացվում է «Քվանտի» տարրական դպրոցը:
Ներկայիս և նախկին քվանտականները հաղթում են ՏՏ ոլորտում Նախագահի ամենամայա մրցանակաբաշխության երեք անվանակարգերում: «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթեցին «Քվանտ» վարժարանի 2013-2014 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Գոռ Փիլիպոսյանը և վարժարանի 9-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Նազարյանը, «Լավագույն բակալավրի» առաջին կարգի արժանացավ 2009-2010 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Ալեքսանդր Չատրչյանը, «Լավագույն ասպիրանտի» առաջին կարգ` 2003-2004 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ասպիրանտ Արտավազդ Մինասյանը: