08.07.2020
Հուլիսի 21-30-ը Վաշինգտոնում կայացած քիմիայի 44-րդ միջազգային օլիմպիադայում «Քվանտի» սաներ Ալեքսեյ Գալոյանը և Դավիթ Չիթչյանը արժանանում են բրոնզե մեդալների:
Կրթության և գիտության ոլորտում ունեցած մեծագույն ավանդի համար «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Վիտուշ Սարգսյանը պարգևատրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայում «Քվանտ» վարժարանի ուսուցիչ և ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանի «Օշական» մենագրության 2-րդ, լրամշակված հրատարակությունը:
Վարժարանի շրջանավարտներ Վահե Գալստյանը, Հայկ Սարիբեկյանը և Արշավիր Ղահրամանյանը արձանագրում են իրենց հերթական փայլուն հաջողությունները միջազգային ասպարեզում: Հանձնելով համապատասխան քննություններ և ստանալով շատ բարձր գնահատականներ` նրանք իրավունք ստացան սովորելու աշխարհի առաջատար համալսարաններում (Վահեն` ԱՄՆ, Պրինստոնի համալսարան, Հայկը` Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարան, Արշավիրը` Լոնդոնի համալսարանի քոլեջ ....):