Նորություններ

Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադա

29.04.2024

ՆՈՐ ՄԵԴԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՐՇԱՎԻՑ...

Քիմիայի միջազգային օլիմպիադայից դարձյալ հաղթանակով վերադարձող քվանտական ունենք:
     Ս. թ. ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվեց «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էին նաև պատանիներ Հայաստանից: ՀՀ թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը:
Մրցույթի մասնակից 29 երկրի 154 ներկայացուցիչների հետ մրցելով՝ հայ դպրոցականներից  երեքը ցույց տվեցին իրենց առավելությունը և արժանացան մեդալների:  Հաղթող հայ պատանիների շարքում է նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը: Նա արժանացել է բրոնզե մեդալի:
Ջերմորեն շնորհավորում ենք պատանի քվանտականին՝ մաղթելով նորանոր նվաճումներ, հաղթանակներ: