Քվանտականները կավագործության արվեստանոցում

31.07.2017

Քվանտականները կավագործության արվեստանոցում
Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո «Քվանտ» վարժարանի 2-3 դասարանի աշակերտների համար կազմակերպվեց հետաքրքիր և ուսուցողական էքսկուրսիա․ նրանք իրենց դասվար Սոսե Չախալյանի հետ այցելեցին կավագործության արվեստանոց։ Այստեղ երեխաները հնարավորություն ունեցան լսելու կավի, նրա օգտակար հատկությունների և կիրառության մասին, որից հետո կավից պատրաստեցին զանազան պատկերներ։ Փոքրիկները մեծ բավականություն ստացան իրենց կատարած աշխատանքից։ Ի դեպ, կավագործությունը նպաստում է երեխաների մոտ երևակայության, ուշադրության, հիշողության զարգացմանը, ինչպես նաև  գունաճանաչողությանը, գեղարվեստական ճաշակի և ստեղծագործական մտածողության զարգացմանը: