08.06.2017
Առաջին դասարանի աշակերտները Օշականում
Ս/թ մայիսի 19-ին արդեն տառաճանաչ դարձած փոքրիկ քվանտականները իրենց ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ ուղևորվեցին դեպի Օշական։
Օրը լի էր հաճելի և հուզիչ պահերով․ այստեղ՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո երեխաները երդվեցին մայրենին անաղարտ պահել, գեղեցիկ գրել, առանց աղավաղելու խոսել ոսկեղենիկ հայերենով․․․ Երդման արարողությունից հետո փոքրիկները օրհնություն ստացան 19-րդ դարում կառուցված Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցու հոգևոր առաջնորդից, որից հետո եկեղեցում մանկական շուրթերից հնչեց «Հայրապետական մաղթերգը»։