6-3 դասարանի աշակերտները հնէաբանության և երկրաբանության մասին ունեցած գիտելիքների պաշարը համալրեցին Երկրաբանության թանգարանում

08.06.2017

6-3 դասարանի աշակերտները հնէաբանության և երկրաբանության մասին ունեցած գիտելիքների պաշարը համալրեցին Երկրաբանության թանգարանում
Ս/թ մայիսի 19-ին «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի ղեկավարությամբ այցելեցին Երկրաբանության թանգարան: 
Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանության թանգարանը  հիմնադրվել է 1937 թ. պրոֆեսոր Հ. Տ. Կարապետյանի նախաձեռնությամբ,  ում անունով թանգարանը անվանվել է 1943 թ.-ին:  Գրեթե 900 հավաքածուների մոտ 12.000 ցուցանմուշներ բաշխվում են գլխավոր երկրաբանության, հնէաբանության, պետրոլոգիայի, վուլկանոլոգիայի, մետաղական եւ ոչ մետաղական հանքային պաշարների, շինարարության նյութերի եւ երկրաբանական գիտությունների պատմության բաժինների: Ցուցանմուշները արտացոլում են Հայաստանի երկրաբանական կառուցվածքը և նրա ընդերքի հարստությունը՝ Հայաստանի երկրաբանական ձեռքբերումները,  հանքային ռեսուրսները, հանքաքարերը, բուսական եւ կենդանական աշխարհի կարծրացումները, Հայաստանի և այլ երկրների քարտեզները: Քվանտականները ակտիվ պատասխանեցին էքսկուրսավարի կողմից առաջադրված հարցերին: Երեխաները տեսան նաև վերականգնված և թանգարանում ցուցադրվող  նախապատմական փղի/մամոնտի կմախքը, որը հայտնաբերվել է Գյումրիի ավազահանքում: