«Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում 2-3 դասարանում

08.06.2017

«Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում 2-3 դասարանում
Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 2-3 դասարանում «Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում էր։ Աշակերտները Սասունցի Դավթի ազատատենչ ոգով լցված «շրջեցին» Հայաստանի եկեղեցիներով, «մուտք գործեցին» հայկական արքունիք,իրենց շնորհակալական խոսքը փոխանցեցին թագավորներին,իսկ վերջում համտեսեցին սեփական ձեռքերով պատրաստված հայկական սեղանի զարդը՝ լավաշը։