Հայոց լեզվի ուսուցչուհի Թագուհի Մանուկյանի նախաձեռնությամբ փոքրիկ հեքիաթագիրները թղթին հանձնեցին իրենց մտքերը..

27.04.2017


Քվանտականները՝ հեքիաթագիրներ
Գաղտնիք չէ, որ «Քվանտ» վարժարանի թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները մեծ պատասխանատվությամբ և ստեղծագործաբար են մոտենում իրենց բաժին ընկած աշխատանքին: Այդպիսի ստեղծագործական աշխատանքի շրջանակներում օրեր առաջ «ծնվեց» վարժարանի 5-2 դասարանի աշակերտների հեղինակած «Կախարդական հեքիաթներ» խորագրով հեքիաթների ժողովածուն: Հայոց լեզվի ուսուցչուհի Թագուհի Մանուկյանի նախաձեռնությամբ փոքրիկ հեքիաթագիրները թղթին հանձնեցին իրենց մտքերը: «Դրախտային այգին», «Սև և սպիտակ թագավորությունները», «Թղթակից Շոկին», «Խխունջ արքայադուստրը»... Այս և ևս տասներկու հետաքրքիր բովանդակությամբ հեքիաթները տեղ գտան նրանց առաջին ժողովածուում՝ արդյունքում մեծ ոգևորություն պատճառելով փոքրիկ հեղինակներին: