27.06.2019
Օրերս հայրենիք է վերադարձել «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2018թ. շրջանավարտ Միքայել Եղիազարյանը՝ արձակուրդը այստեղ անցկացնելու, սիրելի ընկերներին, ուսուցիչներին տեսնելու առիթը բաց չթողնելու:
Ուրախալի է այն, որ Միքայելը անմիջապես այցելեց հարազատ կրթօջախ, հանդիպումներ ունեցավ վարժարանի՝ նույն ծրագրով սովորողների հետ, իր փորձը ներկայացրեց նրանց, տվեց անհրաժեշտ խորհուրդներ, պատասխանեց նրանց բոլոր հարցերին:
Հարկ ենք համարում նշել, որ Միքայելը սովորում է Օքսֆորդի համալսարանի «Էլեկտրական ինժեներիա» բաժնում: Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ աշխարհի առաջատար համալսարաններից մեկում սովորող չորս հայերից երեքը քվանտական են: