09.04.2017
31.03.2017
Ինտերակտիվ դաս-քննարկում քվանտականների և հունական «Դուկաս» դպրոցի սաների միջև
Ս/թ մարտի 17-ին տեղի ունեցավ ինտերակտիվ դաս-քննարկում «Միջազգային բակալավրիատ» համակարգի անդամներ հանդիսացող «Քվանտ» վարժարանի և հունական «Դուկաս» դպրոցի սաների միջև։ Հանդիպումը կազմակերպվել էր dasaran.am կազմակերպության միջնորդությամբ։
«Քվանտ» վարժարանի թիմը ներկայացրեցին Կարլեն Ավագյանը, Սերինե Նազարյանը, Սագինդիկ Ուրազաևը, Մարիետա Գաբրիելյանը և Արեգ Պետրոսյանը՝ ՄԲ TOK և պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանի ղեկավարությամբ:
Աշակերտները տեսակապի միջոցով ակտիվորեն քննարկեցին և ներկայացրեցին իրենց դիտարկումները նախապես հանձնարարված թեմայի շուրջ:
Ինտերակտիվ քննարկման թեման պատմության ամենաբարդ և ամենահակադրական էջերից մեկին էր նվիրված․ քվանտականները ներկայացրեցին 1933-1945թթ. հիտլերյան Գերմանիայի պատմական քրոնիկան, «Դուկաս»-ի սաները՝ 1928-45թթ. ստալինյան ժամանակաշրջանի իրադարձությունները:
Նմանօրինակ դասընթացներն առավել հետաքրքիր ու գրավիչ են դարձնում ուսումնական գործընթացը՝ խթանելով հայ ու արտերկրի հասակակից դպրոցականների ակտիվ շփումը: