26.02.2019
«Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի աշխատակիցները առիթը բաց չեն թողնում միմյանց հաճելի անակնկալներ մատուցելու: Հերթական առիթը Մայրենիի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառումն էր:
Յուրաքանչյուր աշխատակից մեկ գիրք նվիրեց իր սիրելի գործընկերոջը: Գրքի ընտրությունն իհարկե հեշտ չէր. նվիրողը փորձել էր համադրել իր և գործընկերոջ ճաշակները՝ հաճելի նվերը դարձնելով նաև օգտակար:
Հայ և համաշխարհային գրականության դասական ու ժամանակակից գրողների գլուխգործոցային երկերը զարդարում էին ընթերցասրահի սեղաններից մեկը, իսկ սրահում թևածում էր գրականության ու հանճարեղ գրողների շունչը, որը մշտապես ուղեկցում է քվանտական բանասերներին: