13.09.2018
Սովորողների գեղագիտական դաստիարակությունը «Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են։ Տնօրենության ներկայացուցիչները վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրերից խորապես համոզված էին, որ ակադեմիական հմտություններով զինված քվանտականի կերպարը ամբողջական չի լինի, եթե անտեսվի սովորողի հոգևոր-գեղագիտական դաստիարակությունը։ Հենց այդ նպատակով է բացվել վարժարանի պարի խմբակը, որը արդեն մի քանի տարի է, ինչ գործում է չափազանց մեծ արդյունավետությամբ։
Հմուտ և փորձառու պարուսույց Ռուզաննա Փիրումյանի մասնագիտական գերազանց որակների, հոգատարության ու մարդկային բարձր նկարագրի շնորհիվ վարժարանի ոչ միայն տարրական, այլ նաև հիմնական դպրոցի սովորողները հաղորդակից են լինում թե՛ հայ, թե՛ այլ ժողովուրդների ազգային պարերի առանձնահատկություններին, հանգամանորեն ճանաչում են ազգային մշակույթը, բայց նաև խոր հարգանքով են վերաբերվում այլ մշակույթներին, ինչպես նաև ավելի ճկուն ու սլացիկ են դառնում։
Վարժարանի պարի խմբակի երեխաները իրենց փայլուն աշխատանքի արդյունքը ներկայացնում են պարբերաբար կազմակերպվող հաշվետու համերգների տեսքով։
Այս տարի ևս կգործի խմբակը՝ սիրով ու ոգևորությամբ սպասելով նոր մասնակիցների։
Ստորև ներկայացնում ենք նկարներ հաշվետու համերգից․․․