23.01.2018
2018 թվականի հունվարի 10-16 Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային դպրոցական օլիմպիադան մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից, որին մասնակցում էին աշխարհի 15 երկրների շուրջ 470 դպրոցականներ: «Քվանտ» վարժարանի թիմը ևս մասնակցեց այդ օլիմպիադային, և մեր թիմի երկու մասնակիցներ արժանացան բրոնզե մեդալների:
Ալեքսանդր Կարալյան / մաթեմատիկա /
Սամվել Անդրեասյան / ինֆորմատիկա/
Շնորհավորում ենք մեր մեդալակիրներին: