Հանդիպում Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ներկայացուցիչների հետ

15.12.2017

Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի աշակերտները հյուրընկալեցին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ներկայացուցիչներին։ Այցի նպատակը քվանտականներին ինստիտուտի կողմից առաջարկվող մասնագիտությունների առավելությունները ներկայացնելն էր։ Ի դեպ, նշենք, որ ՄԱԻ-ի ռեկտորը մեր հայրենակից Միխայիլ Պողոսյանն է, և ամեն տարի ինստիտուտը համագործակցում է Հայաստանի տարբեր կրթահամալիրների հետ։ Առաջիկայում նախատեսված է Հայաստանում արդյունաբերական համապատասխան համալիրների ստեղծում, որի շնորհիվ ապագա մասնագետները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները ուսումնառության ընթացքում՝  հեռանկարում այդ համալիրներում աշխատանքի անցնելու հնարավորությամբ: