02.12.2017
Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտները դասղեկ Կ. Թովմասյանի և պատմության ուսուցչուհի Ն.Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելեցին Էրեբունի թանգարան։ Նրանք ծանոթացան ուրարտական ժամանակաշրջանին պատկանող հետքրքիր նյութերին։ Աշակերտները եղան նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Թանգարանի ցուցասրահներում քվանտականները տեսան Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի և Երևանի մ.թ.ա. VIII դ. ուրարտական դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութերը:
Էքսկուրսիայի ընթացքում նրանք եղան նաև ցուցադրության օրգանական շարունակությունը կազմող Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդում՝ իր պալատական, կրոնական ու տնտեսական շինություններով:
Այստեղ քվանտականները տեսան հուշարձանի ամենակարևոր գտածոն` Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը՝ որը հնամենի Էրեբունի - Երևանի անձնագիրն է: