14.11.2017
«Քվանտ» վարժարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժան ուղեկիցն են դարձել ինտելեկտուալ մրցույթները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի «Բրեյն-ռինգ» խորագիրը կրող ամենամյա մրցույթը: Մրցույթի կազմակերպիչները մշտապես շեշտը դնում են թե’ իմացության և թե’ տրամաբանական-վերլուծական հարցերի վրա: Խաղն անցկացվում է թիմային սկզբունքով, և յուրաքանչյուր դասարան ներկայացնում է մեկ թիմ:
2017-2018 ուստարվա «Բրեյն-ռինգ» խաղի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 11-ին՝ 5-7-րդ դասարանների թիմերի միջև։ Թեժ պայքարի արդյունքում թիմերը ցուցաբերեցին բավականին հետաքրքիր խաղ, սակայն բացարձակ հաղթող ճանաչվեց 7-4 դասարանի թիմը (դասղեկ՝ Տ․ Զալինյան)։ Խաղի վերջում հանձնաժողովն ընտրեց լավագույն խաղացողին։ Այս կոչմանն արժանացավ ողջ ընթացքում իր գիտելիքներով և ակտիվությամբ աչքի ընկնող Վահագն Գրիգորյանը (6-4 դասարան)։
Առաջիկա խաղերի ընթացքում իրենց ուժերը կմրցեն 8-12-րդ դասարանների թիմերը, իսկ մրցույթի եզրափակչում հաղթած թիմը կմրցի ԵՊՀ ուսանողների թիմի հետ: