14.11.2017
Օրեր առաջ 7-3 դասարանի աշակերտները աշխարհագրության դասի շրջանակներում դասղեկ Գոհար Սարգսյանի ղեկավարությամբ այցելեցին համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային կազմակերպություններից մեկի՝ Կոկա-կոլա ընկերության հայաստանյան շշալցնող գործարան։
Հեռավոր Ատլանտա քաղաքից մինչև Հայաստան․․․ Ո՞վ է ստեղծել աշխարհի ամենահայտնի զովացուցիչը, ինչպե՞ս է փոփոխվել Կոկա-կոլան այս 130 տարիների ընթացքում, որո՞նք են «Կոկա-Կոլա Հելլենիկ» և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունների բիզնես գործունեության առանձնահատկություններն ու նպատակները․․․ Այս և շատ այլ հարցերի պատասխանները քվանտականները ստացան «Երջանկության գործարան» շրջայցի սկզբում: Շրջայցի շրջանակներում քվանտականները փորձեցին պարզել նաև ըմպելիքի վնասակար հատկությունները։
Կոկա-կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գործունեությանը ծանոթանալուց հետո աշակերտներն ուղևորվեցին գործարան, որտեղ շշալցվում է աշխարհի ամենահայտնի զովացուցիչը։ Նրանք տեսան կիրառվող նորարար տեխնոլոգիաները, ծանոթացան իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, ինչպես նաև ականատես եղան անթափոն արտադրանքի ստացմանը ձգտող ողջ շշալցման գործընթացին։