12.11.2017
«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 5-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2018» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը։ Դասընթացները բացառիկ հնարավորություն կտան մասնակիցներին խորացնելու իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից և լրջագույն ձեռքբերումներ ունենալու ոչ միայն այս մրցույթում։ Հեռավար դասընթացները կմեկնարկեն դեկտեմբերից։ Դրանց կհաջորդեն առկա պարապմունքները, որոնք վարում են «Քվանտ» վարժարանի և ԵՊՀ առաջատար մասնագետները։
«Oժտված երեխաներ - Քվանտ 2018» մրցույթը տեղի կունանա 2018 թ․ մայիսի 6-ին և 9-ին՝ գրավոր և բանավոր փուլերով։
Հաղթողներն իրավունք կստանան նոր ուսումնական տարվանից անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու վարժարանում։ Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ 11-12-րդ դասարաններում ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով (IB Diploma Programme) շարունակելու դեպքում:
Դասընթացներին և մրցույթին մասնակցել ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ գրանցվել՝ http://quantum.am/admission/giftedchildrencontest/registration.php հասցեով:
Դիմել մինչև ս/թ նոյեմբերի 30-ը։