27.10.2017
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնեց տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս քվանտականները մրցույթում աչքի ընկան իրենց գիտելիքներով. վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Մոսոյանը և 2016-2017 ուստարվա շրջանավարտ Համլետ Միքաելյանը հաղթող ճանաչվեցին մրցույթի «Լավագույն աշակերտ» անվանակարգում, իսկ 2013-2014 ուստարվա շրջանավարտ Արմեն Զաքարյանն արժանացավ «Լավագույն բակալավր» անվանակարգի մրցանակին:
Շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով շարունակական հաղթանակներ: