Մեր Լուսյան՝ Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի

08.10.2017

Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Լուսյա Մանուկյանը մեկնեց Օքսֆորդ՝ համալրելով Օքսֆորդում սովորող քվանտականների շարքերը։ Նպատակասլաց Լուսյան դպրոցական տարիներին փայլում էր թե՛ գերազանց առաջադիմությամբ, թե՛ կատարած կամավորական աշխատանքներով ու մարդկանց օգնելու իր մեծ պատրաստակամությամբ, թե՛ արձանագրած նվաճումներով։ Ի թիվս  բազմաթիվ մրցույթներում տարած հաղթանակների՝ նա 2015 թ․ ճանաչվեց ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության հաղթող «Լավագույն աշակերտ» անվանակարգում, իսկ 2016թ․, փայլուն հանձնելով Միջազգային բակալավրիատի ավարտական քննությունները, Լուսյան ստացավ առավելագույն 45 միավորը։  2015 թ. դեկտեմբերին նրա հետ ունեցած տպավորիչ հարցազրույցից հետո աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Օքսֆորդի համալսարանը, հրավեր ուղարկեց նրան՝ կրթությունն այնտեղ շարունակելու։
Սրտանց շնորհավորում ենք, սիրելի՛ Լուսյա, վստահ ենք, որ դու դառնալու ես Օքսֆորդի համալսարանի՝ Հայաստանը ներկայացնող ամենաարժանի ուսանողներից մեկը։