Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ

Միասնական քննություններ հանձնած շրջանավարտների միջին ցուցանիշը հանրապետության տարածքում և «Քվանտ» վարժարանում 11.07.2012 Միասնական քննություններ հանձնած շրջանավարտների միջին ցուցանիշը հանրապետության տարածքում և «Քվանտ» վարժարանում

Քննական մարաթոնը «Քվանտ» վարժարանում այս տարի էլ հաղթական ավարտով նշանավորվեց 11.07.2012 Քննական մարաթոնը «Քվանտ» վարժարանում այս տարի էլ հաղթական ավարտով նշանավորվեց

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ողջ հանրապետության հասարակության ուշադրության կիզակետում բուհական ընդունելության քննություններն են։

Հանրապետության շուրջ 18 000 դիմորդներ գերլարված իրենց վերջին պարապմունքներն էին անցկացնում ու ահով սպասում՝ կընդունվեն իրենց նախընտրած ուսումնական հաստատությունները, թե ոչ։ Մյուս կողմից՝ կրկնուսույցները ջանք ու եռանդ չէին խնայում արդարացնելու վճարունակ դիմորդների ծնողների հույսերը։ Մասնավոր բուհերն էլ սրտատրոփ սպասում էին, թե այս տարվա նորամուծության արդյունքում դիմորդ կունենան, թե ոչ:...

«Էթնիկ էքսպո» մրցույթի հաղթողների ճամփորդությունն այս անգամ արդեն հայրենի բնաշխարհում 01.07.2012 «Էթնիկ էքսպո» մրցույթի հաղթողների ճամփորդությունն այս անգամ արդեն հայրենի բնաշխարհում
2011 թվականի դեկտեմբերի 29-ին «Քվանտ» վարժարանում գեղեցիկ տոն էր: Հերթական անգամ անցկացվում էր «Էթնիկ էքսպո» համավարժարանային մրցույթ-ցուցահանդեսը:
Ինչպես արդեն գիտենք, մրցույթում հաղթել էր Արգենտինան ներկայացնող 82 դասարանը` շահելով ուղևորություն դեպի Տաթև:
Եվ ահա 2012 թվականի հաղթող դասարանը` 82-ը, մայիսի 27-ին անցած տարվա հաղթողների` 93 դասարանի աշակերտների հետ ճանապարհ ընկան...

Անմոռանալի մի օր բնության գրկում 30.06.2012 Անմոռանալի մի օր բնության գրկում
Սույն թվականի հունիսի 3-ին` կիրակի օրը, «Քվանտ» վարժարանի բակը կրկին լի էր աշակերտներով: Մեր վարժարանն արդեն համակերպվել է, որ նույնիսկ կիրակի օրերին չի հանգստանալու. գալու են երեխաներ և կրկին աղմկելու են: Իսկ աղմկողներն այս անգամ 114 դասարանի աշակերտներն են, որոնք պատրաստվում են ուղևորվելու Գոշավանք և Հաղարծին: Դրանից մի քանի օր առաջ նույն այդ երթուղով էքսկուրսիա էին գնացել 107, իսկ մի քանի օր հետո` 115 դասարանները...

2012 թվականի մայիսի 25-ին Հայաստանի 40 հազար շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը: 29.06.2012 2012 թվականի մայիսի 25-ին Հայաստանի 40 հազար շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը:
«Քվանտ» վարժարանում ևս օրը տոնական էր: Բակը լի էր շրջանավարտներով, որոնք պատրաստվում էին ուղևորվելու հարազատ ու սիրելի դարձած «Ուղեծիր» ճամբար: Վարժարանում նույնիսկ բոլորին քաջածանոթ այս տոնը նշվում է յուրովի: Շրջանավարտները, առավոտ կանուխ մեկնելով ճամբար, ողջ օրն անցկացրին այնտեղ: Ճամբարում վարժարանի գիտամանկավարժական խորհուրդը կազմակերպեց բազմաթիվ մրցույթներ` շրջանավարտների օրը դարձնելով հետաքրքիր ու անմոռանալի: Մրցույթներում ներգրավված էին նաև ուսուցիչները, որոնք կա՛մ երկրպագում էին իրենց աշակերտներն, կա՛մ անգամ մասնակցում խաղերին ...

Թատերական խմբակ «Քվանտ» վարժարանում 25.05.2012 Թատերական խմբակ «Քվանտ» վարժարանում
Թատերական խմբակ «Քվանտ» վարժարանում:
Եթե ունես թատերական տաղանդ, ապա գրացվիր և մասնակցիր ներկայացումների բեմադրմանը:
Մանրամասն ...

Ամառային քննաշրջան 24.05.2012 Ամառային քննաշրջան
Սկսվել է ամառային քննաշրջանը: Քննության օրերը և քննության տարբերակի նմուշները նայեք այստեղ...

Սկսվել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ընդունելությունը 05.05.2012 Սկսվել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ընդունելությունը

Սկսվել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորելու ցանկություն ունեցողների 2012-2014թթ. ընդունելությունը: Կարող են դիմել 10-րդ դասարանի բոլոր այն աշակերտները, ովքեր ցանկանում են հետագայում ուսումը շարունակել աշխարհի առաջատար բուհերից որևէ մեկում ...

Նոր մարտահրավերներ, նոր հաղթանակներ 04.05.2012 Նոր մարտահրավերներ, նոր հաղթանակներ

Ս. թ. մայիսի 3-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ ԿԳ նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի թվով 20 դպրոցներին «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ծրագրի կառավարման խորհրդի անդամները, դպրոցների տնօրենները ...

Օժտված երեխաների «Քվանտ-2007» մրցույթի հաղթողը  Տորոնտոյի համալսարանի ուսանող 23.04.2012 Օժտված երեխաների «Քվանտ-2007» մրցույթի հաղթողը Տորոնտոյի համալսարանի ուսանող
Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի սան Լևոն Ավանեսյանին Տորոնտոյի համալսարան ընդունվելու կապակցությամբ: Նշենք, որ նա վարժարանի նախաձեռնությամբ կազմակերպվող Օժտված երեխաների «Քվանտ-2007» մրցույթի հաղթող է: Նաև 2010թ-ին արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի:

Կրթության հիմքում՝ ազգային արժեքները 20.04.2012 Կրթության հիմքում՝ ազգային արժեքները

Ճանաչել և գնահատել սեփական պատմությունը և ազգային արժեքները, աշխարհին ներկայանալ արժանապատվության զգացումով՝ ներկայացնելով քո ինքնությունը. այս նպատակին էր ծառայում «Քվանտ» վարժարանում ապրիլի 19-ին կազմակերպված հերթական միջոցառումը ...

Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի սաներին 03.04.2012 Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի սաներին
Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի սաներ Վահե Գալստյանին, Հայկ Սարիբեկյանին, Արշավիր Ղահրամանյանին` աշխարհի առաջատար բուհեր անվճար հիմունքներով ընդունվելու կապակցությամբ:
Վահեն այս տարվա սեպտեմբերից կսովորի ԱՄՆ Փրինստոնի համալասարանում , Հայկը` Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանում, Արշավիրը` Լոնդոնի համալսարանական քոլեջ: Նրանք 3 էլ «Օժտված երեխաների» մրցույթի տարբեր տարիների հաղթողներ են:
Նայի՛ր տեսանյութը ( «Օժտված երեխաների մրցույթի հաղթողները աշխարհի առաջատար համալսարաններում» )

«Քվանտ»-ի «Պատվավոր սանը»` ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ 19.03.2012 «Քվանտ»-ի «Պատվավոր սանը»` ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ

«Քվանտ» վարժարանի «Պատվավոր սան» և ուսուցիչ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ Միքայել Մալխասյանը 2012 թ. մարտի 16-ին նշանակվել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահ ...

Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից 02.03.2012 Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶՆԻՑ» միջազգային ծրագրի շրջանակներում 2012թ. փետրվարի 25-27-ը Գուդաուրիում /Վրաստան/ կայացավ Անդրկովկասյան ուսուցիչների ընկերակցության երկրորդ հավաքը: Ֆորումին մասնակցում էին 10-ական ուսուցիչներ Վրաստանից և Հայաստանից: Հայաստանը ներկայացնող մասնակիցների մեջ էր նաև «ՔՎԱՆՏ» վարժարանի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ա.Սիմոնյանը ...

«Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնի բացումը 10.12.2011 «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնի բացումը
«Քվանտ» վարժարանի սաներն այսուհետև կարող են բնագիտական առարկաներից մասնագիտական խորը հետազոտություններ անել իրենց լաբորատորիաներում...

«Քվանտը» հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի դեսպանին 24.11.2011 «Քվանտը» հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Օրերս «Քվանտ» վարժարանի հյուրասեր հարկի տակ հյուրընկալվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ով իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց առաջ ցանկություն էր հայտնել լինել «Քվանտում», ծանոթանալ վարժարանի ներքին կյանքին, առաջընթացին, ծրագրերին ...

Մայրենիի, հայոց լեզվի ու գրականության քննական արդյունքները․․․ Մայրենիի, հայոց լեզվի ու գրականության քննական արդյունքները․․․
Սիրելի՛ աշակերտներ,
մայրենիի, հայոց լեզվի ու գրականության քննական միավորներն ու գնահատականները տեղադրված են...

Հարգելիˊ քվանտական Հարգելիˊ քվանտական
Չորսամյա այս լուսավոր ու պայծառ փոքրիկը ունի մեր աջակցության կարիքը։ Նրան բաժին է ընկել Ճակատագրի ծանր ու դաժան ընթացք, որն ինքնուրույն անցնել չի կարողանա...

«Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթի 2-րդ (բանավոր) փուլի արդյունքները «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթի 2-րդ (բանավոր) փուլի արդյունքները
09.05.2017թ. տեղի ունեցավ «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթի 2-րդ (բանավոր) ...

«Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթի վերջնական արդյունքները «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթի վերջնական արդյունքները
Ավարտվեց «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթի երկրորդ փուլը․․․


News 621 - 640 of 662
First | Prev. | 30 31 32 33 34 | Next | Last All


Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...