Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները գլխավոր դրամատան հյուրընկալ հարկի տակ 16.12.2013

Քվանտականները գլխավոր դրամատան հյուրընկալ հարկի տակ

«Քվանտ» վարժարանի աշակերտների առօրյայի կարևոր մասն են կազմում այցելությունները տարբեր հաստատություններ՝ թանգարաններ, ցուցասրահներ, թատրոններ։ Սույն թվականի նոյեմբերի 4-ին 111 դասարանի աշակերտները այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ` ծանոթանալու այդ կարևորագույն կառույցի ստեղծման պատմությանը, գործունեությանը, խնդիրներին ու նպատակներին: Դրամատան այցելուների կենտրոնում նրանք ծանոթացան նախ՝ բանկի, իսկ հետո՝ արդեն դրամի ստեղծման պատմությանը: Իմացան, որ դրամի պատմությունը բաժանված է մի քանի փուլի` անտիկ ժամանակներից մինչև ցարական ժամանակաշրջան, Առաջին հանրապետության, ԽՍՀՄ ժամանակաշրջան, Երրորդ հանրապետության շրջան: Այնուհետև ծանոթացան դրամների ստեղծման գործընթացին, իմացան դրամի պաշտպանական բոլոր հատկանիշները: Ապա դիտեցին մի ֆիլմ, որը պատմում էր արժույթի մասին, թե ինչ են նշանակում արժույթի անկում կամ արժույթի բարձրացում տերմինները: Դրամատան գործունեության, դրամի ստեղծման վերաբերյալ բազմաբովանդակ տեղեկատվություն ստանալով, հարուստ գիտելիքներ հավաքած` գնացին խաղասրահ: Բաժանվեցին չորս խմբի ու սկսեցին խաղը: Խաղն իրենից ներկայացնում էր հարցերի շարան, որոնք վերաբերում էին այն ամենին, ինչի մասին իմացան մինչ խաղասրահ այցելելը: Լի կենտրոնական բանկի մասին տեղեկություններով` դուրս եկան բանկից, բայց մինչ այդ այցելեցին վաճառասրահ, որտեղ աշակերտներից մի քանիսը ձեռք բերեցին նոր տարադրամներ: ՀՀ Կենտրոնական բանկ այցելելով` վարժարանի սաները ավելի ճշգրիտ պատկերացում ունեցան դրամատան գործունեության ու նշանակության մասին: Քվանտականները այնտեղից դուրս եկան չափազանց տպավորված և այն համոզմամբ, որ այդ կառույցը շատ կարևոր դեր ունի մեր երկրի կյանքում։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...