Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեկ անմոռանալի օր Սևանի ափին 10.12.2013

Մեկ անմոռանալի օր Սևանի ափին

Աշուն էր, երևանյան ոսկե աշուն... Վարժարանի 8-1 դասարանում համընդհանուր ցանկություն կար աշնանային արձակուրդի օրերից մեկն անցկացնել բնության գրկում, վայելել միմյանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու բերկրանքը: Մինչ դասամիջոցին աշակերտները քննարկում էին` ե՞րբ և ու՞ր գնալ, լսվեց Ջիվանի բամբ ձայնը. - Գնանք Սևան, մենք Լճաշեն գյուղում ամառանոց ունենք, համոզված եմ` շատ լավ ժամանակ կանցկացնենք: Տարակուսանքը պատեց բոլորին. նոյեմբերի սկզբին ի՞նչ Սևան, ի՞նչ ժամանց, երբ հիդրոմետրը տեղեկացրել էր, որ Սևանում ձյուն է տեղացել: Բայց արկածի սիրահար ութերորդցիներին առաջարկը գայթակղիչ թվաց: Որոշումը կայացված էր. շաբաթ օրը գնում ենք Սևան: Հարմարավետ միկրոավտոբուսը առավոտ շուտ հաջողությամբ մեզ հասցրեց Լճաշեն գյուղ: Բոլորս ցնցված էինք: Ոչ միայն ձյան հետք անգամ չկար, այլև արևավառ, ջերմ ու բերկրալի օր էր: Աշակերտների և մեզ միացած ծնողների ուրախությունն անսահման էր: Ասլանյանների ընտանիքը պատրաստ սպասում էր սիրելի թոռնիկի համադասարանցիներին: Նախաճաշին հաջորդեց տարբեր խաղերով հագեցած ժամանցը տանը կից ընդարձակ բակում: Դրան էլ հաջորդեց անակնկալը` զբոսանավով պտույտը Սևանա լճի վրա. տպավորությունն անկրկնելի էր: Նոյեմբերի 2, 160 ջերմություն, նավի վրա միայն մենք ենք, առջևում ծփում է Սևանը: 1-ժամյա պտույտից հետո մեզ սպասում էր ևս մեկ անակնկալ` հանդիպում Սևանի դպրատան սաների և հոգևոր առաջնորդի հետ: Մի առանձնահատուկ երկյուղածությամբ ոտք դրեցինք դպրատան մուտքից ներս, պտույտ արեցինք սրահներում, ծանոթացանք կրթական գործի դրվածքին, գրադարանային, լսարանային և կենցաղային պայմաններին: Վերջում հավաքվեցինք դահլիճում, ուր շունչներս պահած լսեցինք ոչ միայն հոգևոր առաջնորդի խորիմաստ խոսքը, այլև դպրատան սաներից կազմված քառաձայն երգչախմբի կատարումները: Բոլորիս համար հոգևոր մաքրագործման պահ էր: Տպավորությունը ցնցող էր: Երեկոյան ուշ վերադարձանք տուն` ականջներումս պահած դպրատան սաների հնչեցրած հոգեթով երաժշտությունը, բերաններիս մեջ՝ Ասլանյանների աղ ու հացի համ ու հոտը: Բոլորիս ցանկությունը մեկն էր՝ ասել. «Օջախդ շեն, Ասլանյանների ընտանիք, Աստված թող Ձեր մեկը հազար անի: Երիցս շնորհակալություն»:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...