Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները Ստրասբուրգի Euronest-Scola սեսիայում 09.12.2013

Քվանտականները Ստրասբուրգի Euronest-Scola սեսիայում

Նոյեմբերի 17-ին և 18-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացավ Euronest-Scola սեսիան: Եվրոպական Պարլամենտի հրավերով 28 եվրոպական երկրներից, այդ թվում նաև Արևելյան համագործակցության 6 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրեջան, Ուկրաինա, Բելոռուսիա, Մոլդովա), 16-18 տարեկան 160 երիտասարդներ մասնակցեցին Euronest-Scola հատուկ ծրագրին և ծանոթացան Եվրոպարլամենտի աշխատանքին: Աշակերտները բաժանվեցին 3 կոմիտեների (Սոցիալական, Քաղաքական և Տնտեսական), բանավիճեցին, քննարկեցին և ընդունեցին կամ մերժեցին ռեզոլյուցիաներ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ընտրվեցին 12 աշակերտներ, որոնք պատվով ներկայացրեցին Հայաստանը: Հպարտորեն հայտնում ենք, որ ընտրված 12 աշակերտներից չորսը (Հովհաննիսյան Սվետլանա, Սեյրանյան Մհեր, Գրիգորյան Աննա, Բաբայան Արմեն) “Քվանտ” վարժարանի սաներն էին:

Նոյեմբերի 17-ին մասնակիցները ժամանեցին Եվրոպարլամենտի շենք, որտեղ արժանացան ջերմ և մտերմիկ ընդունելության: Միմյանց լավ ճանաչելու նպատակով` յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները հանդես եկան ելույթով: Այնուհետև Եվրոպական խորհրդարանի տեղեկատվական և արտաքին քաղաքականության գրասենյակների պաշտոնյաները աշակերտներին մատուցեցին անհրաժեշտ ինֆորմացիա և պատասխանեցին նրանց հարցերին:

Լանչից հետո աշակերտները բաժանվեցին կոմիտեների (Սոցիալական, Քաղաքական և Տնտեսական) և սկսեցին քննարկել առաջադրված հարցերը:

Երեկոյան պատվիրակները վերադարձան հյուրանոց, որտեղ կայացավ խնջույք: Ավելի անմիջական և թեթև մթնոլորտում պատվիրակները ավելի մոտիկից ճանաչեցին միմյանց և հասցրեցին մտերմանալ:

Նոյեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար պալատում յուրաքանչյուր կոմիտեից ընտրված երկուական ներկայացուցիչներ մյուս կոմիտեներին և բոլոր պատվիրակներին ներկայացրին նախորդ օրվա քննարկումից հետո իրենց մշակած նախագծերը, որին հետևեցին բուռն քննարկումներ: Այս ամենից հետո պատվիարակները` որպես Եվրախորհրդի լիիրավ անդամներ, քվեարկեցին ներկայացված նախագրծերի ընդունմանը կողմ, դեմ կամ ձեռնպահ: Ի վերջո, Սոցիալական և Քաղաքական կոմիտեների ռեզոլյուցիաները ընդունվեցին, իսկ Տնտեսական կոմիտեինը` մերժվեց:

Լանչից հետո աշակերտները ստացան պատվոգրեր և նվերներ:

Երեկոյան` ընթրիքից հետո, հյուրանոցի ակումբում երիտասարդները կրկին հնարավորություն ունեցան պարելու և զվարճանալու:

Նոյեմբերի 19-ին 28 երկրներից շուրջ 160 աշակերտներ բռնեցին տան ճամփան:

Euronest-Scola սեսիան մեծ և աննախադեպ հնարավորություն էր մասնակիսների համար: Նրանք բոլորը տուն վերադարձան հարստացած բազմաթիվ գիտելիքներով և նոր օտարերկրյա ընկերներով ու բարեկամներով:

Հ.Գ. Մասնակիցների միջև կապը մինչ օրս պահպանվում է, նրանք իրար հետ կիսվում են իրենց մտքերով և նախասիրություններով և մեծ հույսեր են փայփայում ամռանը ինչ-որ երկրում նորից բոլորով հավաքվելու և անմոռաց ժամանակ անցկացնելու:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...