Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հայրենաճանաչության մի յուրօրինակ դաս 29.11.2013

Հայրենաճանաչության մի յուրօրինակ դաս

«Քվանտ» վարժարանը իր գործունեության ամբողջ ընթացքում մշտապես կարևորել է հայրենաճանաչությունը: Վերջինս վարժարանում իրականացվում է ոչ միայն դասերի, առանձին դասախոսությունների, այլ նաև հայրենի բնաշխարհի տարբեր գողտրիկ անկյուններում պարբերաբար կազմակերպվող արշավների միջոցով: Հերթական արշավի ուղղությունը Սյունյաց աշխարհն էր: Վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի մի խումբ աշակերտներ վաղ առավոտյան սկսեցին էքսկուրսիան: Բոլորը շատ ուրախ էին, ոգևորված, որովհետև մեկնում էին Հայաստան աշխարհի ամենալեռնային և գեղատեսիլ մարզերից մեկը։ Ճանապարհին մի քանի տեղ կանգնեցին՝ ճաշելու և մի քիչ հանգստանալու, նաև զմայլվելու հայրենի բնաշխարհի գեղեցկությամբ։ ճանապարհին արշավականների տրամադրությունը ավելի ու ավելի էր բարձրանում, քանզի գիտեին, որ գնում են այնպիսի գեղեցիկ վայրեր, ինչպիսին են Տաթևը, Կապան և Քաջարան քաղաքները, որտեղ յուրաքանչյուր հայ կերազեր լիներ։ Վերջապես հասան Տաթև։ Սկզբում ոմանք մի քիչ վախենում էին, բայց հետո հարմարվեցին ճոպանուղու ահռելի բարձրությանը և սլացքին։ Եղան Տաթևի վանքում, որտեղ մի քահանա հանգամանորեն ներկայացրեց Տաթևի պատմությունը։ Այնքան հետաքրքիր ու հաճելի էր լսել այդ ամենը։ Ավարտելով էքսկուրսիան դեպի Տաթև՝ աշակերտները մեկնեցին Քաջարան քաղաք, որը հայտնի է իր հանքարդյունաբերական հարուստ ռեսուրսներով։ Հաջորդ օրը՝ նախաճաշից հետո, վերսկսեցին նախորդ օրվա էքսկուրսիան: Ավտոբուսը սպասում էր դրսում։ Նստեցին և ուղևորվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Աշակերտները չափազանց տպավորված էին այդ հանքի բոլոր առավելություններով և մեծ ոգևորությամբ լսում էին կոմբինատի ամբողջ պատմությունը, քանզի այն մեծ դեր և կարևորություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև համաշխարհային տնտեսության ոլորտում։ Ապա եղան տարբեր վայրերում և ծանոթացան հանքի ամբողջ աշխատանքին։ Կոմբինատի դերը իրականում շատ մեծ է տարածաշրջանում։ Էքսկուրսիան հաջող ավարտեցին ԶՊՄԿ <<ՓԲԸ>>-ի թանգարանում՝ տեսնելով տարբեր տեսակի հանքային քարեր և առանձին-առանձին ծանոթանալով դրանց։ Բարձր տրամադրություններով մեկնեցին Վահանավանք և ծանոթացան վանքի պատմությանը։ Հետո եղան Կապան քաղաքում և այցելեցին Գարեգին Նժդեհի հուշարձան։ Բարձր տպավորություններով լի եկան Քաջարան։  Եռօրյա չափազանց տպավորիչ էքսկուրսիայի տպավորություններով տարված՝ չէին նկատել՝ ինչպես եկավ այդ հրաշալի վայրերից վերադառնալու ժամանակը: Ծրագիրն այնպես էր, որ պետք է գնային Հայաստան-Նախիջևան սահմանի վրա գտնվող Խնձորեսկ գյուղը և քայլեին ճոճվող կամուրջի վրայով։ Շատ բարի, դրական և լավ տրամադրություններով լի աշակերտները վերադարձան Երևան։ Վարժարանի աշակերտների եռօրյա էքսկուրսիան անմոռանալի դարձրին նաև Հակոբյանների ընտանիքի` չափ ու սահման չունեցող հյուրընկալությունը և հոգատարությունը: Հենց նրանց ջերմ վերաբերմունքի շնորհիվ է, որ աշակերտները բացառիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկին՝ Սյունյաց աշխարհին, նրա պատմական հուշարձաններին, հասկացան այդ հատվածի կարևորությունը ամբողջ Հայաստանում և մեծ ապագա են կապում այս տարածաշրջանի հետ։            

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...