Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Pre-IB խմբի 10-րդ դասարանի աշակերտների այցը Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն 27.11.2013

Pre-IB խմբի 10-րդ դասարանի աշակերտների այցը Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն

Օրեր առաջ վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի նախապատրաստական խմբի աշակերտները CAS ( creativity, action, service - ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, ծառայության մատուցում) ծրագրի շրջանակներում այցելեցին Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն, որի սաները, նախապես իմանալով հյուրերի այցի մասին, անհամբեր սպասում էին վերջիններիս: Հանդիպման սկզբում հետաքրքիր խաղի միջոցով երեխաները ծանոթացան միմյանց հետ. գնդակով վիճակահանության արդյունքում երեխաներից յուրաքանչյուրը պատմեց իր նախասիրությունների, ապագա մասնագիտությունների մասին... Մեր սաներից Վանանդը և Կարենը նախապես պատրաստել էին ավտոմեքենաների մասին հետաքրքիր ցուցադրություն, որը մեծ ուշադրությամբ դիտեցին նրանց հասակակից տղաները: Իսկ աղջիկներն այդ ընթացքում զբաղված էին պարարվեստի, վարսահարդարման և նմանատիպ այլ հարցերի քննարկումներով, որից հետո գիշերօթիկի շնորհալի աղջիկները հյուրերի համար մեծ սիրով ցուցադրեցին գեղեցիկ պար, իսկ պարուսույցը մեր աղջիկներին սովորեցրեց մի քանի պարային հնարքներ:

Pre-IB խմբի աշակերտների CAS ծրագրի առաջին հանդիպումը կարելի է համարել կայացած: Աշակերտները տպավորված էին իրենց հասակակից ընկերների հյուրընկալ վերաբերմունքով: Առաջիկայում սպասվում է ևս մի քանի այցելություն գիշերօթիկ դպրոց, ինչին մեր աշակերտները մեծ անհամբերությամբ սպասում են:

Նյութը պատրաստեց 10-2 դասարանի աշակերտուհի Շուշանիկ Բեջանյանը


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...