Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
06.11.2013

«Աստղապոռթկուն գալակտիկաներ» (Starburst Galaxies) տեսության հիմնադիր Դենիել Ուիդմանի հանդիպումը «Քվանտի» սաների հետ

Նոյեմբերի 5-ին «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ «Աստղապոռթկուն գալակտիկաներ» (Starburst Galaxies) խորագրով սեմինարը, որը վարում էր տիեզերական օբյեկտների համանուն տեսության հիմնադիր, Կորնելի համալսարանի առաջատար գիտաշխատող եւ պրոֆեսոր Դենիել Ուիդմանը: Համառոտ ինքնակենսագրականից հետո նա շատ գրավիչ կերպով նեկայացրեց գիտնականների առջեւ ծառացած խնդիրները, մասնավորապես՝ Բյուրականի Աստղադիտարանի Շմիդտի դիտակով Մարգարյանի գալակտիկաներում հայտնաբերված կապույտ ավելցուկով ճառագայթումը և դրա բացատրությանը: Նախապատրաստված ճշգրիտ հաշվարկված «պլաստիկ դիտակներով» պատկերավոր ներկայացվեցին Հաբլի դիտակի տեսադաշտի սահմանափակումները եւ տեսանելի սպեկտրում միգամածություններից առաջացած խնդիրները, դրանց շրջանցման ուղին՝ տեսանելի օպտիկական տիրույթից ինֆրակարմիր տիրույթի անցման միջոցը: Զվարճալի փորձի միջոցով ցույց տրվեց, որ բախվող աստղային փոշու կուտակումներից հնարավոր է գալակտիկաների առաջացման արագության կտրուկ բարձրացում՝ աստղառաջացման պոռթկում: 
Սեմինարը հագեցած էր գեղեցիկ եւ տպավորիչ պատկերներով՝ համեմված հետաքրքրաշարժ
 շարադրանքով: Լեփ-լեցուն լսարանը ուշադիր եւ հետաքրքրությամբ լսում էր փորձառու պրոֆեսորին, իսկ ավարտից հետո Միջազգային բակալավրիատի մի խումբ աշակերտներ շրջապատեցին հյուրին՝ տալով բազում: Հանդիպման վերջում գիտնականը վարժարանի տնօրենի եւ աշխատակիցների հետ քննարկեց գիտության եւ վարժարանի առջեւ ծառացած մարտահրավերները: Նա նաև արտահայտեց իր հիացմունքը աշակերտների հետաքրքիր հարցերի եւ լեզվի տիրապետման մակարդակի վերաբերյալ՝ մատնանշելով, որ բազմիցս հանդիպել է վարժարանի նախկին սաներին, որոնք միշտ դրական տպավորություն են թողել իր վրա: Դենիել Ուիդմանը խոստացավ Հայաստան այցի ժամանակ կրկին լինել վարժարանում՝ հետաքրքիր սեմինարներ ներկայացնելու աշակերտներին: 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...