Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն-2013 թ. 18.10.2013

ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն-2013 թ.

ՏՏ ոլորտում Նախագահի կրթական պարգևը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում:

ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին` նախագահի նստավայրում: Մրցանակաբաշխությանը անմասն չմնաց «Քվանտ» վարժարանը: «Լավագույն աշակերտ» անվանակարգում առաջին կարգով  պարգևատրվեցին վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Սարյանը և Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի աշակերտ Ալբերտ Գևորգյանը:

 Մրցանակաբաշխությունից հետո մեր սաները կիսվեցին իրենց տպավորություններով. «Երբ հարցազրույցի ավարտից հետո տեղեկացա, որ արժանացել եմ մրցանակի, դեռևս չէի պատկերացնում դրա կարևորությունը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, երբ լսում ես անունդ, հպարտության մի ալիք է անցնում միջովդ, հատկապես երբ պարգևը քեզ է շնորհում հանրապետության նախագահը: Բավականին պատասխանատու պահ էր, քանի որ քեզ իրոք պարտավորված ես զգում, երբ քո աշխատանքը գնահատում են արժանվույնս և քո մեջ տեսնում են հայրենիքիդ ապագան կերտողին: Չափազանց ուրախ եմ այսպիսի մրցանակ ստանալու համար և հուսով եմ, որ էլի պիտի ունենամ նման հաջողություններ»-ասաց Լուսինեն:

Ալբերտն էլ իր հերթին խոստովանեց, որ մրցանակը պարտավորեցնող է. «Կյանքումս այսպիսի մրցանակ ստացա առաջին անգամ. մինչ այս ես ունեցել էի օլիմպիական հաջողություններ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա (ծրագրավորում) առարկաներից, իսկ այսպիսի մրցանակ ստանում եմ առաջին անգամ: Անխոս, սա մեծ պատիվ է: Իսկ ցանկացած պատվաբեր գործ իրենից ենթադրում է մեծ պատասխանատվություն, քանի որ արդեն ինձնից սպասելիքները կտրուկ մեծացել են: Այնպես որ պետք է չմեծամտանալ և համառորեն անցնել գործի»:

Շնորհավորում ենք Լուսինեին և Ալբերտին և մաղթում նրանց նորանոր հաղթանակներ:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...