Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
20 տարի անց հարազատ կրթօջախում 09.10.2013

20 տարի անց հարազատ կրթօջախում

Երեկ` հոկտեմբերի 8-ին, իր անակնկալ այցով մեծ ուրախություն պարգևեց «Քվանտ» վարժարանի 1993 թ. շրջանավարտ, այսօր արդեն Պոտսդամի աստղաֆիզիկական ինստիտուտի դոկտոր Արման Խալաթյանը: Չնայած սուղ ժամանակին, Արմանը հանդիպեց վարժարանի սաներին: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր. Արմանը կարդաց փոքրիկ դասախոսություն աստղաֆիզիկայի և ծրագրավորման, դրանց արդիականության մասին, աշակերտների հետ կիսվեց իր` «Քվանտում» սովորելու տարիների հուշերով, անցած ուղու դժվարություններով և հաջողություններով` վստահեցնելով մատաղ սերնդին, որ յուրաքանչյուր մարդու ինքնահաստատման ու բարեկեցիկ կյանքով ապրելու միակ երաշխիքը գիտելիքն է: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին ավագ քվանտականին, որից հետո ուղղեցին բազմաթիվ հարցեր: Մի քանի օրից Արմանը մեկնելու է Գերմանիա: Մաղթում ենք նրան նորանոր բարձունքներ և գրկաբաց սպասում մեր հաջորդ հանդիպմանը:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...