Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
08.10.2013

Ամենամեծ նվերը` Ուսուցչի տոնին

Ուսուցչի հանդեպ ունեցած սերն ու հարգանքը արտահայտելու լավագույն միջոցը հաջողությունների հասնելուց հետո աշակերտի վերադարձն է հարազատ կրթօջախ: Ուսուցչի օրը` հոկտեմբերի 5-ին, սիրելի ուսուցիչներին շնորհավորելու էր եկել վարժարանի լավագույն շրջանավարտներից մեկը` Ժիրայր Ավետիսյանը: 2001 թ. և 2002 թ. աստղագիտության միջազգային օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, 2003 թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր, 2004 թ. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Ժիրայրն այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանում` որպես գիտաշխատող: Ի դեպ, նա ընդամենը օրեր առաջ է ամուսնացել և վարժարան էր եկել կնոջ` Լիլիթի հետ միասին: Հանդիպումը հետ պտտեց հիշողությունների անիվը: Ժիրայրին և իր նորաստեղծ ընտանիքին մաղթում ենք երջանկություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ` գրկաբաց սպասելով մեր հաջորդ հանդիպմանը:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...