Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
05.10.2013

Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ...

Շնորհավորում և ջերմորեն ողջունում եմ բոլոր ուսուցիչներին, հատկապես «Քվանտ» վարժարանի ուսուցիչներին՝ հայրենանվեր ու անձնուրաց գործի անդուլ մշակներին, ովքեր ազնիվ հայորդիներ են դաստիարակում և աննկատ դառնում ազգային արժեհամակարգի ձևավորողն ու հասարակության զարկերակը։ Հենց այդ ուսուցիչներն են, որ վարժարանի սաների հոգում սերմնացանի պես շաղ են տալիս այն գաղափարները, որոնք լուսավոր ուղեցույց կլինեն իրենց անցնելիք երթին։ Վարժարանի՝ ուսուցչի բարձր, ազնիվ կոչումը պատվով կրող մասնագետները ընտրել են մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության չափազանց պատասխանատու, պատվաբեր ճանապարհը և կրթության ու գիտելիքի այս տաճարում քվանտականին կրթում են ազգային ոգով, հայրենի սրբազան արժեքներով, նրա հոգում սերմանում ազնվության, աշխատասիրության, հայրենասիրության, մարդասիրության ու բարության ազնիվ հունդեր։
Այս տրամաբանությամբ է յուրաքանչյուր աշխատանքային օր սերնդակրթության ազնիվ առաքելությունն իրագործում «Քվանտի» ուսուցիչը և ամեն բան անում, որ վարժարանի սաները կարողանան այստեղ գտնել բազում չբացահայտված հարցերի պատասխաններ, ծանոթանան իմացության գաղտնիքներին, աշխարհի նորովի ընկալման դռներ բացեն և որպես կյանքի հուսալի պատվար յուրացնեն կրթության գանձարանի անգնահատելի արժեքները։ 
Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ...

Լ. Հակոբյան


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...