Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
02.10.2013

Անկախության տոնը` հայրենի բնության գրկում

Սեպտեմբերի 21-ի և 29-ի առավոտյան վարժարանի բակում եռուզեռ էր. կազմակերպվել էր շատերի համար հարազատ դարձած, նորեկների համար` համավարժարանային առաջին արշավը դեպի Թեղենիս: Սպասվող դժվարություների գիտակցումը չէր խանգարում արշավականների ոգևորությանը: Արշավը մեկնարկեց Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարից և շարունակվեց դեպի Թեղենիս: Վերելքը որքան դժվարին էր, այնքան հետաքրքիր և հիշարժան: Շուրջ հինգ ժամ տևած արշավից հետո արշավականները վերադարձան ճամբար, որտեղ կազմակերպվեցին զանազան մրցույթներ ինչպես առանձին աշակերտների, այնպես էլ դասարանների միջև: Ոգևորությունը համակել էր ոչ միայն քվանտականներին, այլև նրանց ծնողներին և ուսուցիչներին: Մրցույթների հաղոթողները խրախուսվեցին մրցանակներով: Վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ այս տարվա արշավը նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին: Արշավից հետո հայտարարվեց շարադրությունների համավարժարանային մրցույթ`«Ես մի ծիլն եմ քո հողի» , «Ես մի զարկն եմ քո բազկի», «Ես և իմ հայրենիքը» վերնագրերով: Երեկոյան արշավականները վերադարձան քաղաք` իրենց հետ բերելով օրվա հիշարժան պահերն ու տպավորությունները:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...