Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
01.09.2013

«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը նոր՝ 2013-2014 ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ

 Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ,
      «Քվանտ» վարժարանի տնօրինությունը և աշխատանքային ողջ կոլեկտիվը սրտանց շնորհավորում է բոլորիդ նոր ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ:
        Ուսումնական բոլոր տարիները նման են միմյանց, բայց առանձնահատուկ են յուրովի: 2013-2014 ուստարին նույնպես, որը թվով 23-րդն է վարժարանի պատմության մեջ, սկսվում է հաջողությունների մեծ պաշարով: Ինչպես և նախորդ տարիներին, այս ուստարվա վերջին ևս մեր շրջանավարտները շռնդալից հաջողություններով հանձնեցին ընդունելության քննությունները և համալրեցին հանրապետության բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետների ուսանողների շարքերը՝ շատերը պետպատվերի շրջանակներում:
       Հարկ է առանձնահատուկ գնահատանքով խոսել «Քվանտ» վարժարանում գործող Միջազգային բակալավրիատի առաջին շրջանավարտների ուսումնական հաջողությունների մասին: Մեր այս շրջանավարտների հանձնած քննությունների ընդհանուր նիշը նկատելի գերազանցում է միջազգային միջինը՝ փառք ու պատիվ բերելով թե՛ մեր աշակերտներին և թե՛ նրանց հետ աշխատող մեր ուսուցիչներին: Այսուհետ մեր սաներն իրենց ուսումնառությունը կշարունակեն Տորոնտոյի, Էդինբուրգի, Լոնդոնի և աշխարհի մի շարք այլ առաջատար  բուհերում:
       Գնահատելի և ծանրակշիռ են ձեռքբերումները նաև օլիմպիական շարժման ոլորտում: Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներից  ունեցել ենք ընդհանուր հաշվով 105 դիպլոմ, իսկ կենսաբանություն առարկայի՝  միջազգային օլիմպիադայից հանրապետություն մտած երկու բրոնզե մեդալներն էլ մեր շրջանավարտների ձեռքբերումն են. հպարտությամբ հնչեցնենք նրանց անունները՝ Շուշան Տոնեյան և Վահագն Գևորգյան:
        Վերջերս Ծաղկաձորում կայացած համահայկական օլիմպիադայում Երևան քաղաքը ներկայացնող չորս աշակերտներն էլ քվանտական էին, որոնք ևս լիաբուռն վերադարձան այդ մրցափուլից: 
        Սիրելի՛ աշակերտներ. 
        Ուսումնակրթական տարատեսակ միջոցառումներին ձեր մասնակցության և ունեցած ակնառու հաջողությունների մասին կարելի է համեստորեն լռել. չէ՞ որ այդ հաջողությունների կռողը հենց դուք եք եղել: Բայց չի կարելի բավարարվել ձեռքբերումներով և չձգտել հասնելու ավելիին, քանի որ դուք դա կարող եք: Առաջնորդվելով ձեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և էլ ավելին սովորելու ձեր պատրաստակամությամբ՝ ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բարի գալուստ և կոչ անում հենց այսօրվանից լծվել նոր գիտելիքների կուտակման  գնահատելի և շնորհակալ գործին: Հավատում ենք, որ «Քվանտ» վարժարանում ձեզ նոր հաղթանակներ են սպասվում:
       Հիշեք, որ լավ սովորելով՝ հաղթում եք դուք, բայց շահում ենք բոլորս:
       Մաղթենք բոլորիս նորանոր հաղթանակներ: 
                                                                        

                                                    «Քվանտ» վարժարանի տնօրինություն


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...